May 23 2019 13:34
Banovsha Shahaliyeva
Views: 276

ԱՄՆ Կոնգրեսի Կասպիի Քաղաքական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ՝ Անդրկասպյան տարածաշրջանին նվիրված հատուկ ճեպազրույց է անցկացվել: ճեպազրույցին մասնակցել են՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի, Աֆղանստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ուզբեկստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Հասան Սուրուշը և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քիրանը: Մոդերատորի կարգավիճակում հանդես եկող, Կասպիի Քաղաքական կենտրոնի վարչության անդամ Ռիչարդ Հոուգլանդը  ընդգծել է՝ Անդրկասպյան տարածաշրջանի մեծ ներուժն ու առավելությունները: Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քիրանը նշել է՝ Անդրկասպյան երկրների հետ հարաբերությունների բարձր մակարդակը: Նա միևնույն ժամանակ ընդգծել է՝ տարածաշրջանի զարգացման մեջ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևոր դերը: Կասպիի տարածաշրջանի ունիկալ լինելը նշող՝ Միացյալ նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը ընդգծել  է, որ  մեր երկիրը աջակցում է  տարածաշրջանային զարգացմանը: Նա ասել է, որ էներգիան կազմում է Արևելք-Արևմուտք միջանցքի հիմքը և այդ քաղաքականության իրականացման մեջ մեծ դերակատարություն ունի Ադրբեջանը: Ճեպազրույցում լայն տեղեկատվություն է ներկայացվել՝ Վաշինգտոնում անցկացվելիք Անդրկասպյան 4-րդ ֆորումի մասին:

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account