May 23 2019 14:16
Banovsha Shahaliyeva
Views: 285

Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանության եկավ «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսահատության մեջ է, քանի որ նրա վարկանիշը ընկնում է: Նրա կողմից տրված ոչ մի խոստում չի կատարվել. նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ներդրումներ չկան, ժողովուրդը շարունակում է հեռանալ Հայաստանից: Երկրում մնացածներն էլ հիասթափությամբ են խոսում Հայաստանում տիրող ահավոր իրավիճակի, Փաշինյանի բարձրաձայնած ու չկատարած խոստումների մասին: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել արգելափակել հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:

Վարչապետի կոչին, սակայն արձագանքել էին շատ քիչ թվով մարդիկ: Yerevan.today-ի հերթական հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Փաշինյանի վերոնշյալ կոչին:

ԿԻՆ. «Իմ կարծիքով դատական համակարգը պետք է անկախ լինի, ոչ թե դրա վրա բռնություն գործադրվի»:

ԿԻՆ.«Դե երևի մարդիկ ինչ որ մարդիկ կասկածանք ունեն վարչապետի հանդեպ»:

Տղամարդ. «Փաշինյանի հետևից շատ քիչ մարդիկ կգնա սրանից հետո: Նա արդեն հիասթափեցրել է բոլորին, և որևէ բացատրություն չեմ գտնում»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետներ Հայկ Մարտիրոսյանը, Արմեն Բաղդասարյանը և Ստեփան Սաֆարյանը նույնպես անդրադարձել են  դատական համակարգի վերաբերյալ Փաշինյանի կոչին: Քաղաքագետների խոսքով.

«Շատերը արդեն հիասթափված են: Չի կարելի անընդհատ ժողովրդին փողոց հանել՝ ասելով՝ գնացե՛ք, արեք սա, որովհետև ես չեմ կարողացել դատական համակարգը փոխել, և եկեք անընդհատ ինձ օգնեք: Էդպիսի բաներ չի կարելի անել»,-ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում դաշնակից չունի, որն էլ աստիճանաբար նվազում է»,-ասել է   քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Կա էդ միֆը, որ վարչապետի թիմը կարող էր մեկ տարի առաջ սկսել դատական համակարգի բարեփոխումները:  էստեղ անխոսք: Հասարակությունը ամեն անգամ  տարակուսում է, թե ինչու ամեն անգամ պետք է փողոց դուրս գա, որ բոլորը պիտի քայլ անեն: Քաղաքական համակարգում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը այլ դաշնակից չունեն»,- ասել է   քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար քաղաքականության պատճառով սոցիալական ծանր պայմաններում ապրող հայաստանցիների կյանքը էլ ավելի է վատացել: Կիսախարխուլ տնակում, աղքատության պայմաններում է ապրում գյումրեցի Տոնոյանների երիտասարդ ու բազմազավակ ընտանիքը: «Ազատության»  հետ զրույցում  30-ամյա Դիանան նշել է, որ  սեփական կտուր ունենալը անիրականալի երազանք է դարձել․

«Չորս երեխաների հետ դու չես կարող գումար հետ գցել: Երեխաները ինչքան մեծանում են, այդքան նրանց հոգսերը շատանում են: Բնակարան ունենալու համար ես չեմ կարող մտածել, որ կկարողանամ փող հետ գցել, եթե քո երեխան կոշիկ չունենա , կամ հագուստ չունենա»:

Դիանայի խոսքով՝ խոնավության պատճառով երեխաները շատ հաճախ են հիվանդանում, հատկապես ձմռանը: Կինը չի աշխատում, քանի որ զբաղված է երեխաներով, ամուսինն էլ հիմնական աշխատանք չունի:  Հիմնական միջոցը, որով ապրում է բազմազավակ ընտանիքը, նպաստն է և 4-րդ երեխայի համար տրվող գումարը:


Create Account



Log In Your Account