May 24 2019 12:57
Banovsha Shahaliyeva
Views: 243

Ադրբեջանը հրո երկիր է: Այս կրակը ինչպես տաքացնում է շատերին, այնպես էլ լույս է սփռում ադրբեջանական ժողովրդի պատմության վրա, որը տառապում է Հայաստանի զինված ուժերի կողմից տարածքների օկուպացումից: Ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակի մասին իսրայելական հեղինակավոր լրատվական  հեռուստաալիքում ներկայացվող սյուժեյում  պատմել է  իսրայելցի լրագրող Դանիել Ցեմախը:  Նրա խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո, Ադրբեջանն ավելի քան 27 տարի է տառապում է հարևան Հայաստանի կողմից իրականացված տարածքային հավակնության  և էթնիկական  մաքրման քաղաքականությունից, որի արդյունքում օկուպացվել են Ադրբեջանի 20 տոկոս տարածքները:  

Հայաստանի հետ հակամարտության էությունը կենտրոնացված է Ադրբեջանի տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի մարզի և նրան հարակից 7 շրջանների  շուրջ: Իսրայելցի լրագրողն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի մարզը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որն օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի  կողմից: Ցեմախի խոսքով, արդեն երկար տարիներ գործում է  հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն այս տարիների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև  հաճախակի մարտական գործողություններ են բռնկվել:

Վերջին լայնամասշտաբ ռազմական դիմակայությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլին: Ի պատասխան Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների՝ իրենց քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի սկզբներին ջախջախիչ հակահարված են հասցրել հայկական բանակին: Դանիել Ցեմախը նշել է, որ ընդհամենը  մի քանի տարի առաջ՝ այստեղից 3 մղոն հեռավորության վրա գտնվող Թերթերի շրջանային կենտրոնի շենքը  գնդակոծվել է  ականանետերից:

Սակայն հակամարտությունը ադրբեջանական ժողովրդին էլ ավելի ուժեղ է դարձել, էլ ավելի է կապել իր հարազատ հողին: Թերթերի բնակիչնեը նշել են.  սա մեր  հողն է, այն պատկանում է մեր ժողովրդին: Մենք տարածքային հավակնություններ չունենք ուրիշի հողի հանդեպ, մենք ուզում ենք հանգիստ ապրել մեր տարածքում: Իսրայելցի լրագրողը հավելել է, որ մոտենալով շփման գծին՝ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներին, մենք խանձված հողի, ավերված տների և գերեզմանոցների  ականատես ենք դառնում: Մենք գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի  միջև հակամարտության արդյունքում շատ զոհեր են եղել:  Հայաստանի զինված ուժերի  կողմից ավերված այս տանը իսկական մարդկային ողբերգություն է տեղի ունեցել:  Այն խոցվել է Հայաստանի կողմից արձակված հրթիռով: Ցեմախը նշել է, որ հայերը մշտապես սադրանքներ և դիվերսիաներ  են իրականացնում, կրակի է ենթարկում  ադրբեջանական գյուղերը, ինչը  խաղաղ բնակչության շրջանում  մարդկային զոհերի պատճառ է դառնում:   

Ադրբեջանցի զինվորները ձգտում են օկուպանտներից ազատագրել իրենց հարազատ հողերը:  Նրանք  կարճ ժամանակահատվածում կարողացան ազատագրել ռազմավարական նշանակության բարձունքները և այնտեղից դուրս  հանել հայերին: Դաժան  մարտերի արդյունքում ազատագրվեց Լելեթեփե բարձունքը,  որի շնորհիվ ապահովվեց Ջոջուգ Մարջանլի գյուղի անվտանգությունը: Երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ  գյուղը կրկին վերականգնվեց և  բնակիչները վերադարձան իրենց հարազատ վայրեր: Սյուժեի վերջում  իսրայելցի լրագրողն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա է  բարձր մակարդակի ռազմավարական գործընկերություն:   

 

 


Create Account



Log In Your Account