May 25 2019 14:02
Gulyaz Shirinova
Views: 37

Բաքվում մեկնարկել է սպորտային աերոբիկայի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են նաև ռուսաստանցի  հայազգի մարզիկներ, այն դեպքում, երբ Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ում անվտանգության երաշխիքներ են տրամադրվել Ադրբեջանի կողմից,  հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին: Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մարզիկները նշել են, որ առաջնությունը հիանալի է կազմակերպված, այդ թվում, անվտանգության տեսանկյունից, և տեղի բնակիչները բարյացակամ են ու մարդամոտ:

«Ամեն ինչ շատ լավ է, անվտանգ,  մեզ համար ստեղծվել են բոլոր պայմանները: Ոչ մի խնդիր չկա, ահա մենք ժամանել ենք, ամեն ինչ գերազանց է»,-նշել է  Գարսևան Ջանազյանը:

«Ամեն ինչ հիանալի է կազմակերպված, ինչպես մրցումները այնպես էլ անվտանգությունը, բոլոր պայմանները, սպորտը՝ սպորտ է, քաղաքականությունը՝ քաղաքականություն»,-նշել է  ռուսաստանցի  մարզուհի Դուխիկ Ջանանյանը:

Ադրբեջանում բազմաթիվ սպորտային մրցույմներ են անցկացվել հայ մարզիկների մասնակցությամբ, որտեղ նրանց համար ստեղծվել են բոլոր պայմանները, մտահոգության պատճառ չկար: Քաղաքագետ Թոֆիգ Աբբասովի խոսքով, արհեստական պատճառ ստեղծելով, եվրոպական կառույցներն անհարմար վիճակի մեջ են դնում  իրենց:

«Եվրոպայում, իհարկե, առաջին անգամ են ասել այն մասին,  որ սպորտը դուրս է քաղաքականությունից: Եվ մենք բոլոր միջազգային ֆորումներում, միջոցառումներում, ներառյալ սպորտը, երբեմն տեսնում ենք, թե ինչպես է քաղաքականությունը ակտիվորեն ինտեգրվում սպորտային գործերում: Իհարկե, դա ափսոսանք է առաջացնում: Բայց ինչ է տեղի ունենում Եվրոպական լիգայի առաջիկա եզրափակչի շուրջ, իհարկե, խայտառակ և ամոթալի ներկայացում: Ինչու, որովհետև Ադրբեջանը այլևս երիտասարդ երկիր չէ, նա իրեն ներկայացրել է, որպես  ինքնիշխան պետություն, կայուն, գործունակ: Մի երկիր, որը շատ կարևոր եզրափակիչներ է անցկացրել»,-ասել է  քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան համարում է, որ անթուլատրելի է սպորտը խառնել քաղաքականության հետ:

«Ցանկացած սպորտային իրադարձություն չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, դա անընդունելի է: Ի վերջո, մենք չենք հետապնդում քաղաքական նպատակներ՝այս մրցույթի անցկացման նախաձեռնությամբ: Եվ մենք նպատակահարմար չենք համարում օգտագործել այն քաղաքական նպատակներով»,-ասել է Ադրբեջանի Խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

Տվյալ փաստը մեկ անգամ ևս ցուցադրում է, որ Ադրբեջանը շարունակում է հետևել բազմիցս հայտարարված սկզբունքին՝ «Սպորտը դուրս  է քաղաքականությունից»: Բաքու ժամանել ցանկացող յուրաքանչյուր հային տրամադրվում է անվտանգության բոլոր երաշխիքները:

 

 


Create Account



Log In Your Account