May 25 2019 14:17
Gulyaz Shirinova
Views: 299

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝   մայիսի  վերջին  տարածաշրջան այցի շրջանակներում  ղարաբաղյան հակամարտության կողմերին են հանձնելու  գերիների մասին  առաջարկությունները:  Մինչդեռ, երկրների տարածքներում պահվող գերիների պահման պայմանների բարելավման նպատակով  Մոսկվայում տեղի ունեցած վերջին նախարարական հանդիպման ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները  իրենց պատրաստակամություն են  հաստատել՝ փոխադարձ հիմունքների հիման վրա միջոցներ ձեռնարկել նրանց հարազատների հետ տեսակցելու համար:  Փորձագետների կարծիքով,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները կարելի է գնահատել, որպես դրական քայլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: 

«Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով  արված ցանկացած առաջարկություն դրական գործոն է, առավել ևս գերիների փոխանակման մասին առաջարկը: Իհարկե, դա կարելի է ընդունել, որպես բանակցային գործընթացում որոշ  տեղաշարժ: Սակայն այս հարցի կապակցությամբ կասկածանք կա: Այս բարեգործական քայլը կարելի է ընդունել, որպես  մարդասիրական: Եվ եթե երկու կողմերն էլ գնան դրան, ապա կարելի է առաջընթաց գրանցել»,-ասել է  Միջազգային հակամարտությունների հարցով փորձագետ Էվգենի Միխաիլովը:

Քաղաքական վերլուծաբանները համարում են, որ տվյալ իրավիճակում շատ կարևոր է լուծել հումանիտար հարցերը:

«Եթե մենք խոսում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման մասին, ապա իհարկե, պետք է լուծել հումանիտար հարցերը, առաջին հերթին գերիների՝     «բոլորը բոլորի հետ» սկզբունքով փոխանակման հարցը: Մենք ակնկալում ենք, որ համանախագահների այցի ընթացքում այս հարցը վերջնականապես կգտնի իր լուծումը և Հայաստանը կգնա սկզբունքային որոշման: Պատանդների փոխանակումը սկզբունքային հարց է հետագա բանակցությունների անցկացման համար»,-ասել է   Baku Network փորձագիտական խորհրդի ղեկավար Էլխան Ալեսկերովը:

«Վերջին հանդիպման շուրջ Ռուսաստանի արած հայտարարությունը կապված էր հումանիտար քայլերի իրականացման հետ: Նմանատիպ հայտարարությունները պատահական չեն հնչեցվել: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներից հանդիսացող  ամենաազդեցիկ երկիրը  պետք է իր վրա ստանձնի այս գործընթացի  իրականացման պարտավորությունները: Կարծում եմ, որ Ռուսաստանը ուզում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել այս հարցում»,-ասել է  քաղաքագետ Արզու Նաղիևը:

Հիշեցնենք, որ 2014 հուլիսին Ադրբեջանի խաղաղ բնակիչներ ՝ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը Հայաստանի զինված ուժերի կողմից  գերեվարվել էին  Քելբաջարի շրջանում՝ իրենց հարազատների գերեզմաններ այցելելու ժամանակ: Ադրբեջանական կողմը բազմիցս է բարձրացրել գերիների՝  «բոլորը բոլորի հետ» փոխանակելու նախաձեռնությունը, սակայն Հայաստանը մինչ այսօր շարունակում է գերության մեջ պահել ադրբեջանցի պատանդներին:

 


Create Account



Log In Your Account