May 30 2019 16:50
Banovsha Shahaliyeva
Views: 37

Բաքվի օլիմպիական  մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը՝ լոնդոնյան թիմերի՝ «Չելսի»-ի  և «Արսենալ»-ի միջև:  Խաղին հետևել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  Հանդիպումն ավարտվել է «կապույտ»-ների հաղթանակով՝   4:1 հաշվով: Նշենք, որ սա «Չելսի»-ի   երկրորդ հաղթանակն էր   տվյալ մրցաշարում: Ավելի վաղ Մաուրիցիո Սարիի  սաները հաղթել էին   ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2012-2013 մրցաշրջանում: 

Պարգևատրման արարողությանը մասնակցել են UEFA-ի նախագահ Ալեքսանդր Ջեֆերին,  AFFA-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը և այլ պաշտոնատար անձինք: Ըստ ավանդույթի նախ մրցավարները պարգևատրվել են հուշամեդալներով:  Այնուհետև «Արսենալ» թիմի խաղացողներին հանձնել են արծաթե, իսկ «Չելսի»-ի խաղացողներին՝  ոսկե մեդալներ: Իսկ  ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթը Ալեքսանդր Ջեֆերին հանձնել է «Չելսի»-ի կապիտաններ՝ Գարի Քեյհիլին  և Սեզար Ասպիլիկուետային:    

Խաղից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են իրենց կարծիքներով:  «Չելսի»-ի ֆուտբոլիստները նշել են, որ նրանք արժանի հաղթանակ են տարել:   

«Շատ լավ խաղ էր: Չելսին արժանի հաղթանակ տարավ: Արսենալը պայքարեց ողջ ուժով, սակայն ցավոք  այսօր նա պարտվեց»,-ասել է երկրպագու Ալեքսանդրը:

«Լավ խաղ էր: Առաջին խաղակեսում  Արսենալը լավ խաղ ցուցադրեց, սակայն երկրորդ խաղակեսում Չելսին ավելի ուժեղ էր: Մարզադաշտը հոյակապ էր, շատ լավ քաղաք է, ամեն ինչ համապատասխանում է Եվրոպայի լիգայի չափանիշներին»,-ասել է երկրպագու Կարգաբին:

«Մենք շատ տարիներ աջակցում ենք Արսենալին: Մենք արժանի ենք  ավելի պրոֆեսիոնալ խաղի»,-ասել է երկրպագուն:  

«Ամեն ինչ հիանալի է: Ես երկրորդ անգամ եմ այստեղ հետևում  Չելսիի խաղին: Մեզ շատ է դուր գալիս  Բաքուն, մարդիկ հյուրասեր են»,-ասել է երկրպագու Սերգեյ Վլասովը:

«Ես շատ երկար ճանապարհ եմ անցել այստեղ գտնվելու համար:    Սա վերջին տասը տարվա ընթացքում իմ հետևած առաջին խաղն էր, ես հիանալի խաղի ականատես դարձա»,-ասել է երկրպագուն: 

Տեղի և արտասահմանցի երկրպագուները նշել են, որ Բաքվում այս սպորտային միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով:

Այսպիսով «Չելսի»-ն դարձավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող և ստացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2019/20 սեզոնի ուղեգիր:


Create Account



Log In Your Account