Jun 01 2019 12:24
Banovsha Shahaliyeva
Views: 304

Հայաստանում այսօր էլ հազարավոր քաղաքացիներ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում: Այսպես կոչված թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն էլ, ով սուտ խոստումներով շարունակում է կերակրել ժողովրդին, չի լուծում գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված մարդկանց խնդիրները: Հայաստանցիների սոցիալական վիճակը իմանալու համար Yerevan.Today-ը հերթական հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե ի՞նչպես են քաղաքացիները գնահատում իրենց սոցիալական վիճակը և ի՞նչ բարեփոխումներ են կատարվել  երկրում վերջին մեկ տարում։

ԿԻՆ .«Կենսաթոշակառու եմ, գործի չեմ գնում: Առանձնապես նոր փոփոխություններ չեմ կարող ասել»:

 «Ոնց կար նենց էլ մնացելա: Ոչ մի նորություն փոփոխություն չեմ տեսնում»:

Տղամարդ .«Շատ ահավորա»:

«Ավելի վատացելա, կյանքը, ապրելակերպը: Ոչ մի փոփոխություն, դեպի վատա: Իրանք իրանց պրեմիա են գրում, ժողովրդի անունից խոսում են, բայց ժողովրդին ուշադրություն չեն դարձնում: Մենակ խոսում են ու գրում են: Քանի գնումա աշխատատեղ են փակում, ինչ եք ուզում:

«Իսկ ովա գոհ: Քանի որ էսօր ոչ մի բան չի փոխվել, նույնը մնացելա, 800 գործարան ոչնչացրել են հանրապետությունում ինչ պետքա փոխվի: Երբ որ կաշխատացնի սոցիալական վիճակը կփոխվի»:

 «Միայն լավ լուրեր, որ սենց են արել, բայց դա էլ սուտ է, ոչ մի բան էլ չեն արել: Անումը կա, բայց անումը չկա»:

ԿԻՆ .«Ոնց կա նենց էլ մնացելա: Մեր նման բանվոր մարդկանց վրա դա չի ազդում»:

 «Պատկերացրեք դեռ ոչ մի փոփոխություն չեմ նկատել»:

Այսօր Հայաստանի իշխանությունները,  ովքեր զբաղված են միայն  իրենց անձնական շահերի սպասարկմամբ, մատը մատին չեն խփում հարազատ ժողովրդի հոգսը թեթևացնելու համար: Երկրում տիրող ողբալի իրավիճակի՝ գործազրկության, աղքատության, գների օրեցօր թանկացման պատճառով հուսահատված ու իրենց խաբված զգացած մարդիկ միակ ելքը տեսնում են հայրենիքը լքելու մեջ:


Create Account



Log In Your Account