Jun 03 2019 13:43
Banovsha Shahaliyeva
Views: 267

Հայկական ԶԼՄ-ներում չի հանդարտվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված իրավիճակի շուրջ  վրդովմունքը:  Հայաստանի վարչապետն այս հարցում ակնհայտորեն պարտվել է: Հայաստանի ղեկավարը որքան էլ փորձեց խանգարել այս պաշտոնին բելառուսցի թեկնածուի նշանակմանը, նրա բոլոր ջանքերը ապարդյուն էին: Երևանը ստիպված եղավ հաշտվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնների հետ: Հայկական կողմը արդեն դժգոհություն է  հայտնել  Մինսկին և Նուր Սուլթանին:  Հայկական համայնքը նրանց  անկոտրում դիրքորոշումը կապում է Ադրբեջանի հետ ունեցած բարեկամական  կապերի հետ, որի Լեռնային Ղարաբաղ մարզը և նրան հարակից 7 շրջանները ավելի քան 30 տարի է գտնվում են Հայաստանի զինված ուժերի  օկուպացման տակ: Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն ագրեսոր երկրի վարած   ապակառուցողական  քաղաքականության հետևանքով ամեն ինչ մնում են անարդյունք:

«Ղազախստանի հանրապետության առաջին նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևը   հակամարտության հենց սկզբից բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի խաղաղարար ավանդ ներդնի այս հարցի որոշման մեջ: Սակայն ինչպես տեսնում ենք, իրավիճակը կայունացվել է, սակայն հակամարտությունը սառեցվել է անորոշ ժամանակով, հույս ունենք, որ այս դրական որոշումը կլինի ադրբեջանական ժողովրդի  օգտին: Բոլորին հայտնի է, որ   Լեռնային ղարաբաղը Ադրբեջանի   անբաժանելի մասն է և մենք աջակցում ենք համաշխարհային հանրության,  հասարակության առաջնորդների, քաղաքական կազմակերպությունների  բոլոր ջանքերին, որպեսզի հակամարտությունը որքան հնարավոր է արագ լուծվի»,-ասել է պատմաբան(Ղազախստան )Արման Սուլեյմանովը: 

«Սկզբունքորեն ոչ ոք չի կասկածում  այս հակամարտության հանդեպ Ղազախստանի անկողմնակալ հարաբերությանը, ադրբեջանական ժողովրդի հանդեպ  այս երկրի ամենաջերմ հարաբերություններին:  Երբ խոսքը գնում էր միջազգային իրավունքի խախտման մասին, օրինակ՝ Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին, հայկական կողմը պնդում էր, որպեսզի նրան ընդունեն Ղարաբաղի հետ միասին: Ղազախստանը կտրականապես   հանդես եկավ դրա դեմ և պաշտպանեց իր դիրքորոշումը»,-ասել է քաղաքագետ (Ղազախստան ) Թալգատ Կալիևը:

Այս մասին լավ են հիշում Հայաստանում: Այս և մյուս գաղտնի վիրավորանքների պատճառով հայկական ԶԼՄ-երը և քաղաքագետները՝ այս օրերին անցկացված  մամուլի խորհրդաժողովում հարձակումների թիրախ են դարձրել  Հայաստանում  Ղազախստանի դեսպանին: Թիմուրա Ուրազաևային  և ողջ ղազախ ժողովրդին մեղադրել են հակահայկական տրամադրության և ադրբեջանամետ դիրքորոշման մեջ, նշելով, որ այս ամենի հետ միասին ղազախները և  ադրբեջանցիները պատկանում են նույն  կրոնին, դրա համար էլ նրանք չեն կարող լինել հայերի ընկերներ: Ավարտելով իրենց հիստերիան հայ լրագրողները կոչ են արել ղազախստանցի դիվանագետին  հայտարարել անցանկալի անձ վստահություն հայտնելով, որ նման քայլից հետո Ղազախստանը հարգանքով կվերաբերվի   Հայաստանի հանդեպ:

 


Create Account



Log In Your Account