Jun 05 2019 13:19
Banovsha Shahaliyeva
Views: 380

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո  Հայաստանում  ոչինչ չի փոխվել, ավելին՝ երկրի վիճակն ավելի է վատացել: Նիկոլ Փաշինյանի ստերից ու խաբեությունից հոգնած ու հիասթափված մարդիկ շարունակում են քննադատել վարչապետին ու նրա կառավարութունը: Վարչապետին շարունակում է քննադատել Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ Շարմազանովը նշել է. «Երբ Նիկոլ Փաշինյանը սխալը սխալի հետևից անում է, պետք է ասես՝ եղբայր կա՛նգ առ, սա սխալ է»:

«Թող Հայաստանի ՀՆԱ-ն մի քանի անգամ ավելանա, ներդրումները ավելանան, թոշակները բարձրանան, ինքը չունի գաղափարախոսություն, չունի հիմք»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանը ընտրեց հեղկոմի ղեկավարի պաշտոնը՝ բոլորին մերժելու, բոլորին հեղինակազրկելու, բոլորի հետևից գնալու ճանապարհը, սա շատ վտանգավոր է,- ընդգծել է Շարմազանովը:

«Նա, ով ծրագիր չունի, անելիք չունի պետության կառավարման գագաթին: Երբ նա օտար երկրների գործակալների մասին խոսեց, որ երկրում կան քաղաքական գործիչներ, ու հիմա դա բացահայտված չի: Երկու դեպքում էլ ինքը պիտի հրաժարական տա: Նույն կախարդական փայտիկի կորցնելու հետ կապված, բայց գալ պետությունը կառավարել այլ բանա,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար քաղաքականությունից է բողոքում նաև Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Yerevan.today-ի հետ զրույցում Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացրած քաղաքացի Սամվել Հայրապետյանը նշել է. «Ուզում եմ հանրության մեջ սրանց պախարակեմ».

«Ընձի բերելա էսօրվա պետության անարդար վիճակը: Փաշինյանն ասաց էկեք հայեր Հայաստանում օրենք եմ դրել: Ինչ օրենք էք դրել: Ինչի համար իմ թագավոր տղին սպանեցին տվին ձեռս: 11 ամիս էս վիճակին եմ: Էկել եմ Փաշինյանին ասեմ, որ ասումա հայեր էկէք: Գան էսի տենան: Հերիքա սուտ»:

Հարկ է նշել, որ դեռ վարչապետի աթոռին չնստած, Փաշինյանը բազմաթիվ խոստումներ տվեց սեփական ժողովրդին, թե իբր նրանց կյանքը արմատապես կբարելավվի: Սակայն այդ բոլոր խոստումները  հօդս ցնդեցին: Այսօր էլ երկրի բնակչության մեծամասնությունը ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, կիսաքանդ ու կիսավեր տներում: Վերահաս վտանգի՝ փլուզման սպասումով են ապրում Սարի թաղի 18-րդ փողոցի բնակիչները: factor.am-ի հետ զրույցում Սարի թաղի բնակիչներից Սևակ Միլիտոնյանը, ում 7 հոգանոց ընտանիքը վախով ապրում է կիսաքանդ տան մեջ նշել է, որ սեփական տանը իրենց զգում են ինչպես սարսափ ֆիլմերում․

«Նայե՛ք էնտեղ, տակը գնում ա՝ դատարկ: Էնտեղ մենք փայտ ենք մտցնում, մինչև վերջ գնում ա։ Նույնը էս կողմը մի 5 մետր գնում ա ու չենք հասկանում՝ ուր ա գնում, նույնը էս կոմա»:

Նշենք, որ Սևակ Միլիտոնյանի տունը 4-րդ կարգի վթարային է։ ԱԻՆ-ից եկել, զննել են տարածքը ու բնակիչներին զգուշացրել, որ  ուժեղ երկրաշարժից տունը կփլուզվի, ինչը կբերի մարդկային զոհերի: Սակայն Սարի թաղի բնակիչները այլ տուն գնելու հնարավորություն չունեն և շարունակում են ապրել վախի մեջ, փլուզվող տներում:


Create Account



Log In Your Account