Jun 06 2019 14:08
Gulyaz Shirinova
Views: 273

Բաքվում բացվել է քաղաքական բռնաճնշումների զոհերի թանգարան: Թանգարանի ցուցադրանմուշները  վկայում են  ԽՍՀՄ-ի ռեպրեսիվ քաղաքականության մասին, որի արդյունքում տասնյակ հազարավոր հասարակական և պետական գործիչներ, գիտության, մշակույթի, արվեստի, հասարակ քաղաքացիների ներկայացուցիչներ ենթարկվել են բռնաճնշման: Թանգարանի ստեղծման հիմնական նպատակներից մեկը՝  երիտասարդ սերնդին՝ ոչ հեռավոր անցյալի ողբերգական էջերի մասին տեղեկացնելն է: 

Թանգարանի գլխավոր դահլիճի՝ «Խոսող փաստաթղթեր» ցուցադրափեղկում տեղադրված են՝  1920-ական և 1930-ական թվականներին ընդունված փաստաթղթերի պատճենները, որոնք ռեպրեսիայի ապացույց են հանդիսանում:  Թանգարանի ցուցադրանմուշների  հիմքն են կազմում՝  Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարման վարչության քաղաքական փաստաթղթերի արխիվից, Պետական անվտանգության արխիվից ստացված լուսանկարներից և փաստաթղթերից, որոշ փաստաթղթեր բերվել են  Ռուսաստանի Դաշնության արխիվներից  և Ղազախստանի «Քաղաքական ռեպրեսիաների թանգարան»-ից:  Ցուցադրափեղկում ներկայացված են 44 ադրբեջանցի կանանց մասին փաստաթղթերի պատճենները, որոնք արտաքսվել են  ԽՍՀՄ խոշորագույն կանանց ճամբար, Գուլագի Արխիպելագի  3 կղզիներից մեկը հանդիսացող  հայրենիքի դավաճանների կանանց  «Ակմոլա» ճամբար:

Ռեպրեսիայի առաջին զոհերն են  դարձել   ԱԴՀ- ի հայտնի անձինք,  խորհրդարանի և կառավարության անդամներ, «Մուսավաթ» և  «Միասնություն և առաջադիմություն» կուսակցությունների շատ անդամների մահապատժի և աքսորի մասին փաստաթղթերի պատճենները, որոնք ապացուցում են  բոլշևիկների բացարձակ դաժանության մասին:

Ադրբեջանական մտավորականության հանդեպ քաղաքական ճնշման կազմակերպման գործում հատուկ դեր են  խաղացել հայազգի մարդիկ, ովքեր այն ժամանակ բարձր պաշտոններ էին զբաղեցնում հատուկ ծառայության մարմիններում: Ադրբեջանում  անկախության վերականգնումից հետո  1996 թ. մարտի 15-ին՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից «Քաղաքական ռեպրեսիաների զոհերի վերականգնման մասին» օրենք ստորագրվեց,  որի շնորհիվ առաջին անգամ իրավական գնահատական տրվեց այդ իրադարձություններին: 


Create Account



Log In Your Account