Jun 06 2019 14:14
Gulyaz Shirinova
Views: 379

Ադրբեջանը նամակ է հղել ՄԱԿ-ին, որում արտացոլվել են  Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակման մանրամասները, Հայաստանի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի խախտման հանդեպ միջազգային հանրության դիրքորոշումը և  «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի ապօրինի  գործողությունների. արբանյակային նկարահանումների տվյալների» մասին  «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի և  Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ զեկույցը:  Նամակը զետեղված է  ՄԱԿ-ի կայքում: Նամակում  անհերքելի փաստարկներ են բերվում՝ Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում Հայաստանի ապօրինի  գործունեության, այդ թվում այնտեղից վտարված  ադրբեջանցիների բնակավայրերում հայերի վերաբնակեցման,  բնական, գյուղատնտեսական և  ջրային ռեսուրսների թալանման և շահագործման,  ենթակառուցվածքների և պատմական ու  մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և պղծման  մասին:

Նշվում է, որ  Հայաստանի տվյալ ապօրինի գործունեությունն իրականացվում է  խաղաղարար գործընթացի   քողարկման ներքո, չնայած նրան, որ դա արգելվում է միջազգային իրավական նորմերով՝ միջազգային հանրության կողմից արված նախկին նախազգուշացումներին,  պահանջներին ու  դատապարտումներին հակառակ: Զեկույցում ընդգծվում է նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն իր ընդունած բանաձևերում դատապարտել է Ադրբեջանի հանդեպ ուժի կիրառումը և հաստատել է նրա ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային մակարդակով ճանաչված սահմանների  անխախտելիությունը  և այլ տարածքների ձեռքբերման նպատակով ուժի կիրառման անթույլատրելիությունը և պահանջել է օկուպացիոն ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերումը բոլոր օկուպացված տարածքներից: Նման դիրքորոշում են ցուցադրել նաև մյուս միջազգային կազմակերպությունները, ասվում է նամակում: 


Create Account



Log In Your Account