Jun 06 2019 16:38
Gulyaz Shirinova
Views: 223

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր Հայաստանում իրավիճակը գնալով վատանում է, մարդիկ ապրում են ծանր սոցիալական պայմաններում, նոր աշխատատեղեր չեն բացվում, հատկապես ծանր է վիճակը գյուղական վայրերում: Հայաստանի   Հանրապետության Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, երկրի գյուղական համայնքներում մշտական բնակիչների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11600-ով: Ներքին միգրացիայի պատճառների և խնդրի լուծման տարբերակների մասին խոսել է՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը:

Կապիտալ ներդրումների, ծրագրերի առումով գյուղական բնակավայրերն անտերության են մատնվել, ինչի դառը պտուղներն էլ այսօր քաղում են: Ներքին միգրացիա է տեղի ունեցել և մարդիկ տեղաշարժվել են դեպի մայրաքաղաք, որովհետև գյուղում ներդրումներ չեն կատարվում, պետությունը ոչ մի ուշադրություն  չի դարձնում: Ներկայումս իրավիճակը շատ ծանր է, գյուղական բնակավայրերում ծնելիության հետագա անկումը և արտագաղթը կարող են սպառնալ ազգային անվտանգությանը:


Create Account



Log In Your Account