Jun 10 2019 11:50
Banovsha Shahaliyeva
Views: 291

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կոպտորեն խախտելով շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը` հերթական սադրանքն են իրականացրել: Հունիսի 9-ին շփման գծի Թերթերի շրջանի ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, Խալիլով Էլշան Վուգար օղլուն: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում շեհիդի հարազատներին և մերձավորներին: 

Հայկական սադրանքի հետևանքով ադրբեջանցի զինվորի զոհվելու կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին հայերի  կողմից իրականացված հերթական արյունալի ակտը  ուղղված է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ձախողմանը և լարվածության աճին: «Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և այդ երկրի ղեկավարության վրա»,- նշվում է ԱԳՆ հայտարարությունում: 


Create Account



Log In Your Account