Jun 11 2019 14:35
Banovsha Shahaliyeva
Views: 58

Ինքնամեկուսացված Հայաստանի վիճակը գնալով ավելի է վատանում: Երկրում տեղի ունեցած այսպես կոչված սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո էլ այդ երկիրը դուրս չի գալիս ճահճից: Նիկոլ Փաշինյանի ստերից ու խաբեությունից հիասթափված Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարունակում են քննադատել վարչապետին ու նրա կառավարութունը: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը մամուլի ասուլիսի ժամանակ քննադատելով Փաշինյանին նշել է. «Իշխանությունները, որոնք ֆեյսբուքը օգտագործելով եկան իշխանության թուլանում են հիմա ֆեյսբուքում»:

«Մեդիադաշտը գնում է ավելի շատ սև ու սպիտակի բաժանման, այդ պայքարը ավելի վառ է արտահայտվում լրատվամիջոցներում:Իշխանությունները, որոնք ֆեյսբուքը օգտագործելով եկան իշխանության թուլանում են հիմա ֆեյսբուքում՝ անկախ նրանից քանի ֆեյքային ֆաբրիկա է աշխատում իրենց համար, նրանք հասնում են հագեցման»,-ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Իշխանությունները շատ շուտով ֆեյսբուքում գնալու են անկման, նրանց ժողովրդականությունը կսկսի նվազել:  Իշխանությունները սա շատ լավ հասկանում են և հիմա իրենց սլաքները կրկին ուղղելու են մամուլի դեմ, նշել է Ենոքյանը.

«Նրանք ցանկանում են տոտալ վերահսկողություն: Դա դատարաններն են, մենք տեսանք ինչ եղավ դատարանների հետ:

Մյուս բնագավառը դա մամուլն է: Մամուլի նկատմամբ փորձ է եղել լուրջ հարձակման: Հիմա նոր հարձակումներ է նախապատրաստվում, այս մասին ևս հայտարարվել է: Եվ ասում է, որ նախաձեռնությունը ուղղված է ատելության և չարիք տարածելու մթնոլորտը նվազեցնելու: Հիմա ըստեղ խորհրդանշականը որն է, որ ատելության կոչի մասին խոսում է այն քաղաքական ուժը, որը նախաձեռնողն է բռնության կոչերի և ատելության կոչերի»:

Նշենք, որ օրերս Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Այդ մասին Yerevan.today-ի հետ զրույցում  տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել է. «Այս համակարգը ոչ միայն անարդար է, այլ նաև անարդյունավետ».

«Կառավարությունը հռչակել է, որ նա ձգտում է ներառական աճի: Սակայն այս մեխանիզմով ներառականություն չի կարող ապահովել, քանի որ հարուստները ավելի կհարստանան, իսկ աղքատները կաղքատանան: Սա վկայում է այն մասին, որ այս համակարգը ոչ միայն անարդար է, այլ նաև անարդյունավետ: Խնդիր ենք ունենալու երկարաժամկետ կայուն աճի ապահովման տեսանկյունից: Այս կառավարությունը չի տվել իր տնտեսական մոդելը, տեսլականը, ինչը չի ապահովելու այդ ներդաշնակությունը: Իրենց նպատակին իրենք չեն հասնելու այս մեխանիզմներով»:

 


Create Account



Log In Your Account