Jun 12 2019 11:39
Banovsha Shahaliyeva
Views: 19

Գիտնական, դիվանագետ, ուսուցիչ: Նա Բաքվում ստեղծել և հաջողությամբ ղեկավարում է համաշխարհային մակարդակի ADA համալսարանը: Հաֆիզ Փաշաևի կյանքի և գործունեության մասին խոսել են Ուզբեկստանում՝ «Դեսպանի հրովարտակը» գրքի ուզբեկերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ: Միջոցառման մասնակիցները վստահություն են հայտնել, որ այս գիրքը արժեքավոր ձեռնարկ կհանդիսանա ինչպես երիտասարդների, այնպես էլ պրոֆեսիոնալ դիվանագետների համար:

«Շատ հաճելի է մասնակցել Հաֆիզ Փաշաևի գրքի շնորհանդեսին, ով մեծ արժանապատվությամբ և փառքով է ղեկավարել   ԱՄՆ-ում  Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը՝ որպես առաջին դեսպան՝ այն բարդ ժամանակահատվածում, երբ   եղբայրական Ադրբեջանը ուժեղ ցնցում էր ստացել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններից: Օգտվելով իր կյանքի հարուստ փորձից և գիտնականի տաղանդից ՝ նա կարողացավ ըստ արժանվույն ներկայացնել Ադրբեջանի Հանրապետությունը՝ համաշխարհային ասպարեզում»,-ասել է Ուզբեկստանում Տաջիկստանի դեսպան Աբդուլազիզ Կամիլովը: 

Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Հաֆիզ Փաշաևը մեծ աշխատանք է կատարել Ադրբեջանի մասին իրողությունը ներկայացնելու ուղղությամբ: Այսօր Ամերիկայի 20 նահանգներ, աշխարհի 16 պետություններ ադրբեջանական Խոջալու քաղաքում 1992 թվականին տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները ճանաչել են որպես ցեղասպանություն: Հաֆիզ Փաշաևը իր ելույթում խոսել է ADA համալսարանի գործունեության մասին: Դիվանագետի խոսքով, այս համալսարանը մասնագետներ է պատրաստում 4 ուղղություններով: Ներկայումս համալսարանում ուսում է ստանում 2 500 ուսանող, շրջանավարտների 80 տոկոսն ապահովվում է աշխատանքով:

«Նման միջոցառումների անցկացումը ամրապնդում է Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները: Այս գիրքը դիվանագետի անցած հաջող ուղու մասին է: Այն արժանի է լինել յուրաքանչյուր դիվանագետի սեղանի գիրքը: Գրքում քննարկվում է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացումը: Մենք համարում ենք, որ Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հետագայում կլինեն էլ ավելի բարձր մակարդակի վրա»,-ասել է ուսանող (ՈՒզբեկստան)  Միրսուլթան Միրզարահմատովը:

«Այն, ինչ այսօր մենք անում ենք, Ադրբեջանի ապագայի համար է», - իր խոսքը եզրափակել է Հաֆիզ Փաշաևը: Հետո Ադրբեջանի դեսպանատանն առընթեր Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնը Ադրբեջանի պատմությանը, գրականությանը և մշակույթին նվիրված 60 գիրք է փոխանցել Տաշքենտի համալսարանի գրադարան: 


Create Account



Log In Your Account