Jun 12 2019 11:54
Banovsha Shahaliyeva
Views: 58

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջին հերթին նպաստելու է Հայաստանի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Միացյալ Նահանգներում վերլուծական խորհրդի նիստում: Մատնանշելով այդ ուղղությամբ Եվրամիության կատարված ուսումնասիրությունները՝ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ այս հակամարտության կարգավորումը կարող է օգնել Հայաստանին դուրս գալ ստեղծված ծանր տնտեսական վիճակից: Սակայն, պաշտոնական Երևանը խուսափում է բանակցություններից: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նաև պատասխանել է ամերիկացի փորձագետների՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հարցերին:   

Նա նշել է, որ կառուցողականություն ցուցաբերելով՝ Ադրբեջանի նախագահը Դուշանբեում երկխոսել է Հայաստանի վարչապետի հետ: Սակայն, Հայաստանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները:


Create Account



Log In Your Account