Jun 12 2019 13:23
Banovsha Shahaliyeva
Views: 63

Հայաստանում իշխանափոխությունից հետո մարդկանց կյանքում ոչ մի էական ու դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունն էլ ողբալի վիճակում է:

Ըստ Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի վերջերս ներկայացրած վարկանշային գնահատականի՝ Հայաստանի տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը բարձր է։ Որպես հետևանք՝ կենտրոնը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին՝ խուսափել Հայաստանում ներդրումներ, ինչպես նաև ֆինանսական գործառնություններ իրականացնելուց։ Այլապես մեծ է հավանականությունը, որ ներդրողները զգալի կորուստներ կունենան՝ պայմանավորված զուտ քաղաքական գործոնով, գրում է 168.am-ը:

Սակայն դա ամենևին էլ չի հետաքրքրում երկրի նոր կառավարությանը, ով զբաղված է միայն  սեփական անձի գովազդով, զինակիցներին, հարազատներին ու մերձավորներին պաշտոնում նշանակելով ու մարդկանց փուչ խոստումներ տալով:

Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո Հայաստանում չի վերականգնվում կայունությունը, ներքին լարվածությունը չի հանդարտվում: Թվում էր, թե իրավիճակը պիտի հանդարտվեր Ազգային ժողովի ընտրություններից հետո, բայց դա էլ չօգնեց։

Չգիտակցել սա, նշանակում է՝ վտանգել տնտեսության ապագան։ Հատկապես որ, առանց այդ էլ, տնտեսությունը մի փայլուն վիճակում չէ, ինչքան էլ կառավարության ղեկավարը փորձում է նման տպավորություն ստեղծել։ Անկայունությունը տնտեսության ամենամեծ թշնամին է։ Նման պայմաններում անիմաստ է զարգացման համար լուրջ հույսեր փայփայել, էլ չասենք՝ ներդրումներ ակնկալել։ Մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Տնտեսական հատվածում այժմ էլ անորոշությունների պակաս չկա, շարունակում է գրել 168.am-ը:

Այդ պայմաններում, անհասկանալի է, թե կառավարությունն ինչի վրա է դրել տնտեսական հեղափոխություն իրականացնելու հույսը։ Եթե, իհարկե, դեռ նման հույսեր կան։  Որտե՞ղ կա այսօր տնտեսական հեղափոխություն։ Ամենուր նույն մեռած վիճակն է։

Մինչ կառավարությունը բարձր տնտեսական աճերից ու բումերից է խոսում, մարդիկ դա չեն տեսնում իրական կյանքում ու իրենց շրջապատում։

Հնարավոր չէ հասարակությանը թվերով անվերջ կերակրել։ Դա կարող է հաջողվել մեկ, երկու, տաս, քսան անգամ, հետո փուչիկը պայթելու է։ Ժամանակն է դուրս գալ հեղափոխական թմբիրից։ Այլապես հետո ավելի ծանր է լինելու, գրում է 168.am-ը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականությունը շարունակում է քննադատել Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Նիկոլ Փաշինյանին մեկը չկա՞ ասի, որ բավական է խոսես ժողովրդավարությունից։ Ինքը կարող է խոսել գաղտնալսումից, մարդ բռնելուց, օտարերկրյա գործակալներից, դավադիր ուժերից։ Դու կուլտուրական բռնապետ ու դիկտատոր մարդ ես, բա քեզ սազու՞մ է ժողովրդավարությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Շարմազանովը:

Ընտրություններն ապացուցեցին, որ ժողովուրդը Նիկոլից ոչ թե քայլերթ է սպասում, այլ կյանքի բարելավում,որը Նիկոլն անզոր է իրականացնել: Իսկ նոր իրողություն իհարկե կա և դա Փաշինյանի մոգական քայլերթի անարդյունավետությունն է:

Փաշինյանը նոր բան պետք է մտածի, հակառակ դեպքում՝ նա արագ տանուլ է տալու ամեն ինչ, գրել է Շարմազանովը:


Create Account



Log In Your Account