Jun 12 2019 16:11
Banovsha Shahaliyeva
Views: 72

Ստեղծվել է  Բաքվի խորհրդարանական հարթակը: Այս մասին հայտարարվել է Բաքվում՝ Ադրբեջանից, Գերմանիայից և Թուրքիայից փորձագետների և խորհրդարանի անդամների մասնակցությամբ անցկացված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խորհրդարանական խորհրդաժողով»-ի շրջանակներում:  ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին հայտարարել է, որ ապագայում հարթակի ձևաչափը կընդլանվի և այլ երկրներ կմիանան դրան, որոնք նույնպես իրենց ավանդը կներդնեն խաղաղության և անվտանգության ապահովմանը: Բաքվի «Երկխոսության և համագործակցության հարթակ»-ը բաղկացած կլինի ադրբեջանցի, գերմանացի և թուրք խորհրդարանականներից: Այդ հարթակի շրջանակներում  նախատեսվում է քննարկումներ անցկացնել՝  տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնների կանխարգելման ուղիների, ինչպես նաև փոխադարձ վստահության և երկխոսության ամրապնդման, մասնակից երկրների միջև համագործակցության նոր մակարդակի բարձրացման շուրջ, քննարկել նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում առկա կապերի ամրապնդումը:

«Սա շատ կարևորմիջոցառում  է: Սա Ադրբեջանի նախաձեռնությունն է, որն աջակցվել է Թուրքիայի և Գերմանիայի կողմից: Նոր հարթակի ստեղծումը կնպաստի խնդիրների խաղաղ լուծմանը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում մենք աշխատում ենք մի շարք ուղղություններով: Դրանց թվում են հակամարտությունների կանխարգելումն ու լուծումը, տնտեսական համագործակցությունը, մարդու իրավունքները: Մեր հիմնական նպատակն է՝ աշխատել ազգային խորհրդարանների հետ: Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի՝ Բունդեսթագի, Թուրքիայի խորհրդարանի և իհարկե, Ադրբեջանի խորհրդարանի հետ սերտ աշխատանքին»,-ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի  նախագահ Գեորգի Ծերեթելին:


Create Account



Log In Your Account