Jun 12 2019 17:48
Banovsha Shahaliyeva
Views: 60

Գաբալայում ավարտվել է՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Նախարարները ստորագրել են հանդիպման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

Հանդիպմանը պաշտպանության նախարարները քննարկել են՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացումը և տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև՝ եռակողմ ռազմական համագործակցության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

«Հանդիպմանը քննարկվել է՝ այս տարվա ընթացքում եռակողմ համագործակցության պլանով նախատեսված խնդիրների կատարումը: Ուզում եմ հատուկ նշել, որ հանդիպմանը   բոլոր երեք կողմերը աջակցել են Թուրքիայի հանրապետության ահաբեկչության դեմ պայքարին: Հանդիպմանը աջակցություն է ցուցաբերվել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Քննարկվել են  ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում կատարված աշխատանքները»,-ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները նույնպես կարևորել են համագործակցության զարգացման համար այս հանդիպման անցկացումը: Եռակողմ հանդիպմանը ռազմական կառույցների ղեկավարները քննարկել են՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

«Մեր համագործակցությունը տարեցտարի զարգանում է, մենք հանդես ենք գալիս նոր նախաձեռնություններով: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը, գնալով  ներառելու է բոլոր ռազմական ոլորտները: Այն շարունակվելու է  ավելի արդյունավետ և միաժամանակ օրինակ է հանդիսանալու մյուս երկրների համար»,-ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Ես մեկ անգամ ևս վերահաստատում եմ Վրաստանի դիրքորոշումը, որ իմ երկիրը ճանաչում և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մեր ռազմավարական գործընկերության հիմնական գործոններից մեկն այն է, որ համատեղ զորավարժություններ ենք անցկացնում: Իսկ դա իր ավանդն է ներդնում մեր համագործակցության զարգացման մեջ: Այսօր մենք որոշեցինք, որ վրացական կողմը հետագայում կմիանա՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին»,-ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորիան:

Նշենք, որ նախարարները եռակողմ հանդիպումից առաջ նաև երկկողմ ձևաչափով քննարկումներ են անցկացրել: Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման վերջում   հաստատվել է՝ 2019 թվականի համագործակցության  պլանը:

 

 

 


Create Account



Log In Your Account