Jun 13 2019 11:52
Banovsha Shahaliyeva
Views: 40

Նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի և Եվրամիության միջև տնտեսական հնարավորությունները ավելի կընդլայնվեն: Այս մասին Բաքվում Ադրբեջան-Եվրամիություն գործարար համաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Գործարար համաժողովը շատ օգտակար հարթակ է բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման համար, որը շատ կարևոր է Եվրամիության և Ադրբեջանի ընկերությունների միջև համագործակցության զարգացման առումով: Կարևոր է լսել բիզնեսի բոլոր ներկայացուցիչների կարծիքը: Վստահ եմ, որ Եվրոպական Միությունը հաստատակամ է աջակցել Ադրբեջանին տնտեսության հետագա դիվերսիֆիկացման հարցում»,-ասել է Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը: 

«Եվրամիության անդամ երկրները մինչ օրս Ադրբեջանի տնտեսության մեջ 33,6 մլրդ դոլար են ներդրել: Իսկ եվրոպական երկրներում կատարված ադրբեջանական ներդրումները կազմում են 15 մլրդ դոլար: Առկա է մեծ ներուժ ներդրումային համագործակցության զարգացման համար: Դրա համար Ադրբեջանում ստեղծվել է բարենպաստ գործարար միջավայր: Ադրբեջանի և եվրամիության միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ, առևտրի, ներդրումների և ՏՀՏ ոլորտներում:  Ադրբեջանը Կովկասում Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է: Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության առևտրաշրջանառության 78 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին»,-ասել է Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը:


Create Account



Log In Your Account