Jun 14 2019 12:00
Banovsha Shahaliyeva
Views: 47

Լիտվական Դրուսկինինկայ քաղաքի Երիտասարդության կենտրոնում կայացել է Խոջալուի ցեղասպանությանը նվիրված «Անվերջ միջանցք» փաստագրական ֆիլմի հեղինակների՝  «Ղարաբաղ» Միջազգային Եվրասիա պրես հիմնադրամի բարձրագույն պարգևով պարգևատրման արարողությունը և այդ երկրի հարավում տվյալ ֆիլմի առաջին ցուցադրումը: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են  Խոջալուի ցեղասպանության  զոհերի հիշատակը: Ֆիլմը պատմում է Հայաստանի վարած էթնիկական մաքրման քաղաքականության, անմեղ մարդկանց սպանությունների մասին: Ֆիլմի հիմքում դրված են ցեղասպանությանից հրաշքով փրկված մարդկանց, զինվորականների և իրադարձության ականատեսների վկայությունները: Ավելի քան 4 տարի տևող   նկարահանումներում ներգրավվել են  14 երկրներից կինոօպերատորներ: «Անվերջ միջանցք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2015 թվականի հուլիսի 1-ին Կինոյի և հեռուստատեսության արվեստի բրիտանական ակադեմիայում: Ֆիլմը Global Film Awards 2015 մրցույթի «Բացառիկ նվաճումներ» անվանակարգում արժանացել է Humanitarian Award 2015 մրցանակի: Ֆիլմի անգլերեն տարբերակը միջազգային փառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների:  Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի ղեկավարությամբ իրականացվող՝ «Արդարություն Խոջալուին» արշավի շրջանակներում «Անվերջ միջանցք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսներ են անցկացվել Ստամբուլում, Անկարայում, Հռոմում, Վիլնյուսում, Լոնդոնում, Փարիզում, Դուբլինում, Բեռնում, Լյուքսեմբուրգում:  


Create Account



Log In Your Account