Jun 14 2019 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 267

Հունիսի 14-ին Ադրբեջանի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Հանրապետության ուսումնական հաստատություններում հանդիսավոր կերպով նշում են 2018/2019 ուսումնական տարվա ավարտը: Այս տարի երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանն ավարտում է 113 հազար 815, 11-րդ դասարանը՝ 80 հազար 514  աշակերտ, իսկ 45 հազար 616 աշակերտ ավարտում է առաջին դասարանը: Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետությունում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ին, ավարտվում է հունիսի 14-ին:

«Ինձ համար սա հրաժեշտ է երկրորդ ընտանիքիս հետ: Բոլոր մարդիկ, ում ես այստեղ հանդիպել եմ, դարձել են իմ կյանքի մասնիկը: Այնքան էլ հաճելի չէ հրաժեշտ տալ նրանց, սակայն հուսով եմ, որ մեր ճանապարհները դեռ կհատվեն»,-ասել է շրջանավարտ   Քյամրան Մուրադովը: 


Create Account



Log In Your Account