Jun 14 2019 12:24
Banovsha Shahaliyeva
Views: 250

Պորտուգալիան բարձր է գնահատում Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Պորտուգալիայի դեսպան Պաուլա Դա Սիլվան՝ այդ երկրի Ազգային օրվա կապակցությամբ Բաքվում կազմակերպված միջոցառմանը: Դեսպանը հավելել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնվում է զբոսաշրջության, մշակույթի և առևտրի ոլորտներում:   

«Պորտուգալիան գիտակցում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը: Մենք ողջունում ենք Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը: Աշխարհում պորտուգալերեն խոսում է 300 միլիոն մարդ, այն համարվում է գրական, նորարարական և գիտական լեզու: Կարծում եմ, որ Ադրբեջանն ու Պորտուգալիան պետք է խորացնեն համագործակցությունը նաև այլ ոլորտներում»,-ասել է Ադրբեջանում Պորտուգալիայի դեսպան Պաուլա Դա Սիլվան:   

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովն էլ Ադրբեջանի պետության և ժողովրդի անունից շնորհավորել է Պորտուգալիայի ժողովրդին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 4-ին: Ազադ Ռահիմովի խոսքով, երկու երկրների միջև քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա:   

«Ադրբեջանը բարձր է գնահատում Պորտուգալիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ով աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը:  2016 թվականին երկու երկրների միջև ստորագրվեց տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը նպաստում է կապերի հետագա խորացմանը»,-ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

Միջոցառումը շարունակվել է համերգով, որի ընթացքում ելույթ է ունեցել պորտուգալացի կատարող Աննա Լայիշը:


Create Account



Log In Your Account