Jun 14 2019 13:49
Banovsha Shahaliyeva
Views: 80

Հայաստանում շարունակում են քննադատել նոր իշխանությունների վարած կործանարար քաղաքականությունը, այն որ նոր իշխանությունների կառավարման ընթացքում երկրում  ոչ մի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, ընդհակառակը ավելացել է արտագաղթը, աղքատների թիվը, տնտեսությունն էլ չափազանց ծանր վիճակում է: factor.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության և գյուղատնտեսության ոլորտում անկում կա.

«Ապրիլ ամսին մենք էս տարի ունեցել ենք 21 աշխատանքային օր, անցած տարի՝ 20 օր: 21-ը 20-ից ավելի է 5 տոկոսով։ Եվ ես պնդում եմ, որ մենք անցած տարվա ապրիլի համեմատ՝ ունեցել ենք ՀՆԱ-ի 1 տոկոս անկում, և դա նույնպես մտնում է ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանության մեջ»:

Վճարման հաշվեկշռում Հայաստանը մինուս 1.5 մլրդ դոլար ունի: Այդ գումարի ավելի պակաս արտահանում է կատարվում, քան ներմուծում: Եվ այդ փողը ժողովրդը ստանում է դրսից: Նիկոլ Փաշինյանը որպես պոպուլիստ է եկել իշխանության, ընդգծել է Բագրատյանը:

«Իսկ ամենակարևորը ինձ համար, որ ինքը Փաշինյանը որպես պոպուլիստ է եկել իշխանության: Անցյալ տարվա հեղափոխությունը պոպուլիստական հեղափոխություն է եղել:

Եվ առաջիկայում էլ մեզ հեշտ տարիներ չեն սպասում: Եթե այս փոփոխությունները չարվեն մենք առաջ չենք գնալու: Ի դեպ՝ ասեմ, որ մարդկանց արտագաղթը չի պակասել: 2018 թվականին երկրից դուրս է եկել այնքան մարդ՝ 7.500, որքան 2017 կամ 2016 թվականին: Արտագաղթը շարունակվում է»:

Նշենք, որ այսօր Հայաստանի ղեկին կանգնած մարդիկ շահագրգռված չեն դուրս բերել երկիրն ու հարազատ ժողովրդին ծանր վիճակից։ Հոգնած ու հիասթափված նրանք բողոքում են իշխանությունների անտարբերության դեմ.

Տղամարդ . «Պետք է պետությունը պատասխանատվություն ունենա ժողովրդի հանդեպ: Մեկ տարուց ավել մենք նոր իշխանություն ունենք, և ոչ մի դրական բան ես չեմ տեսել»:


Create Account



Log In Your Account