Jun 14 2019 15:35
Banovsha Shahaliyeva
Views: 35

Ադրբեջանում հատուկ ուշադրություն է հատկացվում պատերազմի վետերաններին ևերկրի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված հերոսների ընտանիքներին: Պետությունը տարբեր ծրագրեր է իրագործում` նրանց բարեկեցության և բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ: Հերոսների ընտանիքներին, պատերազմի վետերաններին տրամադրվում են մասնավոր տներ, բնակարաններ, մեքենաներ: Լուծվում են նաև այս կարգի մարդկանց զբաղվածության խնդիրները: Կայացել է՝ ղարաբաղյան պատերազմի վետերանների համար 50 նոր ավտոմեքենաների բանալիների հանձնման հերթական արարողությունը: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր, ղարաբաղյան պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք ստացել են 6,300 ավտոմեքենա:

«Ես շատ գոհ եմ, մեզ բնակարան են տրամադրել, այժմ էլ ավտոմեքենա: Հուսով եմ, որ մենք, շուտով կկարողանանք այդ մեքենայով գնալ՝ հայկական օկուպացիայից ազատագրված Շուշա»,-ասել է ղարաբաղյան պատերազմի վետերան Իսմաիլ Ախմեդովը:

Ընդհանուր առմամբ, 2019 թվականին  պատերազմի մասնակիցները կստանան մոտ 600 ավտոմեքենա: Այս տարի նախատեսվում է նաև, առնվազն 800 բնակարան հատկացնել:

 


Create Account



Log In Your Account