Jun 15 2019 13:47
Banovsha Shahaliyeva
Views: 35

Հայաստանը ճահճի մեջ է հայտնվել և քանի գնում, այնքան խորն է խրվում: Իսկ երկրի վարչապետը խոսում է գոյություն չունեցող տեղաշարժերի մասին, որոնց հիացմունքով արձագանքում են նրան գովերգող զանգվածը, իսկ բնակչության մեծ մասն ականտես է լինում և իր վրա զգում է բացասական տեղաշարժը կյանքի բոլոր բնագավառներում:Մի կողմից էլ գներն են աճում: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանի արած բազմաթիվ հայտարարություններին, թե սննդամթերքների գները նորմալ և ընդունելի կլինեն, գնաճի բարձր տեմպերը զգացնել են տալիս իրենց,  օրեցօր բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում սննդամթերքի գները:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ երկրում մեկ տարվա ընթացքում կտրուկ թանկացել է հատկապես ամենօրյա սպառման սննդամթերքի գները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրում է yerevan.today-ը: Կարիք չկա բացատրելու, թե ինչ հետևանքներ կունենան նման թանկացումները Հայաստանի առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող քաղաքացիների համար:

Նախ՝ ընդհանուր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների միջին աճը մայիս ամսին հավասարվել է 5.3%-ի: Ընդ որում՝ սկսած փետրվար ամսից, գների աճը կայուն միտում է դրսևորել՝ 3.4%, մարտին դարձյալ այդքան, ապրիլին՝ 3.9% գնաճ: Խոսքը առաջնահերթ օգտագործվող սննդամթերքի միջինացված գնաճի մասին է: Նույն կերպ ամենաշատն օգտագործվող հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 4.5%-ով, հացի գները՝ 5.4%-ով: Ալյուրինը՝ 4.1%-ով: Այն քաղաքացիները,  որոնց սննդի օրակարգում միշտ մեծ բաժին ունի մակարոնեղենը, մայիս ամսին դրա դիմաց ավելի են վճարել 7.8%-ով: Չնայած 2018թ. կեսերից սկսած մսի շուկայում՝ հատկապես խոզի և տավարի մսերի գների անկում էր արձանագրվում, ինչի արդյունքում հատկապես խոզ պահելը հերթական անգամ գյուղացու համար դարձել էր վնասաբեր, այդուհանդերձ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները ցույց են տալիս, որ մսի գների էական աճ է տեղի ունեցել: Միջինում շուկայում մսի գինն աճել է 2.4%-ով: Չորացրած, աղ դրած, ապխտած մսամթերքի գները ևս որոշակի աճ են արձանագրել:

Նշենք, որ բարձր գնաճ են ունեցել նաև ամենից անհրաժեշտ ոչ պարենային ապրանքները՝ հագուստը, կոշիկը, նույնիսկ դեղորայքը: Մի խոսքով, Հայաստանը ձևախեղվել է իրականությունը։

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ դառնալուց հետո երկրում վիճակն էլ ավելի է վատացել՝ կրճատվել են նախարարությունների թիվը, փակվել են մի շարք հիմնադրամներ՝ գործազուրկ դարձնելով 1000-ավոր մարդկանց, ավելացել է արտագաղթն ու աղքատների թիվը:  

Փաշինյանի վարած կործանարար քաղաքականության, համատարած թանկացումների պատճառով երկրի քաղաքացիները խեղդվում են սովի ու աղքատության ճիրաններում:

 


Create Account



Log In Your Account