Jun 15 2019 13:48
Banovsha Shahaliyeva
Views: 98

Անհրաժեշտ է մերկացնել հայկական կեղծարարությունը: Ադրբեջանի 20 տոկոս տարածքների օկուպացման ֆոնին՝ այսօր այդ կեղծիքները ավելի են շատանում: Հայաստանը հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններով սկսեց հանդես գալ դեռ 20-րդ դարի սկզբներին: Հայկական կեղծարարության համար հիմնական խոչընդոտ կարող էր հանդիսանալ խորհրդային արևելագետ և հասարակական գործիչ, ծագումով հայ Իոսիֆ Օրբելիի «Գանձասարի և Հավոցպտուկի արձանագրությունները» աշխատանքը, որը հրատարակվել էր 1919 թվականին՝ Պետրոգրադում: Սակայն, շուտով հեղինակը հրաժարվեց այն տարածելուց և գրքի ողջ տպաքանակը ոչնչացվեց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը «Իոսիֆ Օրբելիի գրքի անհետացման պատճառների մասին» գրքում գիտականորեն հիմնավորում է հայ պատմաբան Օրբելիի կողմից իր իսկ գրած՝ «Գանձասարի և Հավոցպտուկի արձանագրությունները» աշխատանքի ոչնչացման պատճառը:

«Պատճառը շատ պարզ է: Գիրքը լույս է տեսել 1919 թվականին՝ Պետերբուրգում: Ինչպես գիտեք, 1918 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը անմիջապես պատերազմ հայտարարեց Ադրբեջանին և Վրաստանին: Ադրբեջանի դեպքում նրանք հավակնում էին Ղարաբաղին և Նախչըվանին, իսկ Վրաստանի դեպքում՝ Ախալքալակիին և Բորչալիին: Եւ հանկարծ այս պահին հրատարակվում է մի գիրք, որը ամբողջովին փլուզում է նրանց տարածքային հավակնությունների հիմքերը: Դրանից հետո հայերը Օրբելիին համոզեցին ոչնչացնել այդ գրքի ողջ տպաքանակը»,-ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը: 

Իր աշխատանքում Իոսիֆ Օրբելին ապացուցում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ալբանական հուշարձանները ոչնչացվել կամ հայկականացվել են: Բաքվի գրքի կենտրոնում կազմակերպված գիտաժողովում պատմաբանները քննարկել են այդ թեման: Ֆուադ Ախունդովը շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ Գանձասար վանական համալիրը, որը շատ դարերի ընթացքում եղել է Ալբանական եկեղեցու պատրիարքների նստավայրը, այսօր հայկականացվել է: Հեղինակի ուշադրությունը գրավում են նաև Գանձասարի գրությունները, որոնք հերքում են վանքի հայկական ծագումը:   

«Այս գրքի ամենամեծ նշանակությունը նրանում է, որ այս գրությունների մեջ ընդհանրապես չկան «հայ», կամ «հայկական» բառերը: Իսկ «ալբանական» բառը շատ է օգտագործվում: Ընդ որում՝ Գանձասարի վանքի հիմնական գրության մեջ, որը Հայաստանում անվանում են հայկական եկեղեցու, հոգևորության սիրտը: Այնտեղ հստակ գրված է, որ այս վանքը ստեղծվել է ալբան կաթոլիկոս Ներսեսի օրոք: Ինչը իր հերթին ապացուցում է, որ այդ եկեղեցին երբեք չի եղել հայկական»,-ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը:

Օրբելիի գրքի ուսումնասիրությունը, որը Ֆուադ Ախունդովին հաջողվել է հայտնաբերել ռուսաստանյան արխիվներում, հնարավորություն է տալիս համաշխարհային հանրությանը ներկայացնել հայ պատմաբանների կիրառած կեղծարարության համակարգային բնույթը: 


Create Account



Log In Your Account