Jun 15 2019 13:52
Banovsha Shahaliyeva
Views: 68

1993 թվականի հունիսի 15-ը առանցքային տարեթիվ դարձավ Ադրբեջանի Հանրապետության պատմության մեջ: 1991 թվականին անկախություն ձեռք բերած երկիրը ներքին ճգնաժամի պատճառով 93 թվականի ամռանը կանգնեց քաղաքացիական պատերազմի շեմին: Այդ ծանր պահին իր հայրենիքին օգնության հասավ Հեյդար Ալիևը: Հունիսի 15-ին նա ընտրվեց Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ: Այդ տարեթիվը պատմության մեջ անցավ որպես Ազգային փրկության օր:  Մարդիկ, որոնք 1982-87 թվականներին գտնվում էին Հեյդար Ալիևի շրջապատում, երբ նա աշխատում էր Մոսկվայում, միաձայն ասում են, որ նա իսկական առաջնորդ էր, նրա գաղափարները այսօր էլ շարունակվում են կյանքի կոչվել:  

«Մեզ մոտ կա այսպիսի մի արտահայտություն՝ «քարաժայռի նման մարդ»: Հեյդար Ալիևը շատ հաստատակամ, խստապահանջ մարդ էր, և առաջին հերթին՝ հենց իր նկատմամբ: Նա նույնը պահանջում էր նաև ուրիշներից»,-ասել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի աշխատակից (1983-87 ԹԹ.) Վլադիմիր Ուխովը:

Նրա հետ աշխատած մարդիկ հիշում են, որ Հեյդար Ալիևը միշտ ջերմորեն շփվում էր ժողովրդի հետ: Լուծում էր նրանց խնդիրները: Ամեն օր ուսումնասիրում էր իրեն հասցեագրված նամակները:

«Նրա հետ կարելի էր շփվել՝ մոռանալով, որ նա քաղբյուրոյի անդամ է, մեծ պաշտոն զբաղեցնող պետական մարդ է: Նրա հետ կարելի էր խոսել բոլոր թեմաներով: Նա զրուցում էր փողոցում հանդիպած մարդկանց հետ, կոլխոզների և գործարանների աշխատակիցների հետ, ուր նա այցելում էր: Նրան հետաքրքրում էր, թե ինչպես են մարդիկ ապրում»,-ասել է  «Վրեմյա» լրատվական թողարկման նախկին գլխավոր ռեժիսոր  Կալերիա Կիսլովան:

1993 թվականի հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Այդ պահից Ադրբեջանի պատմության մեջ սկսվեց զարգացման հերթական հաջող փուլը, որը մինչ օրս շարունակվում է: Հեյդար Ալիևի գործունեությունն ուղղված էր Ադրբեջանի զարգացմանը: Նա հաղթահարեց ներքաղաքական և սոցիալտնտեսական ճգնաժամը, որոշեց երկրի սոցիալտնտեսական զարգացման հիմնական ուղղությունները: Այս ամենը դրական ազդեցություն ունեցավ երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը վրա: Այսօր Ադրբեջանը հարգանքի տուրք է մատուցում Հեյդար Ալիևի հիշատակին՝ իր զարգացմամբ և կայունությամբ: 

 


Create Account



Log In Your Account