Jun 15 2019 14:22
Banovsha Shahaliyeva
Views: 55

Ադրբեջանը և Ֆրանսիան շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում: CBC   հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի նախագահ Ժան-Ֆրանսուա Մանսելը: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած ասոցիացիան ողջունում է ֆրանսիական դատարանների՝ Լեռնային Ղարաբաղի անջատողականների և ֆրանսիական քաղաքների միջև ստորագրած փաստաթղթերը անվավեր ճանաչելու մասին որոշումը:

«Մենք մեր առջև նպատակ ենք դրել Ադրբեջանի մասին ավելի շատ տեղեկություն տրամադրել այն քաղաքների բնակիչներին, որոնք անօրինական փաստաթղթեր են ստորագրել անջատողականների հետ: Նրանք հայերի ազդեցության տակ են հայտնվել և անհրաժեշտ է այնտեղ կազմակերպել համապատասխան միջոցառումներ, ինչը նրանց հնարավորություն կտա ծանոթանալ Ադրբեջանի պատմության և հարուստ մշակույթին»,-ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի նախագահ Ժան-Ֆրանսուա Մանսելը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ժան-Ֆրանսուա Մանսելը ընդգծել է, որ պաշտոնական Փարիզը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին:

«Ֆրանսիայի հասարակությունը պետք է տեղեկանա ղարաբաղյան հակամարտության իսկական դրդապատճառների մասին: Այս հակամարտության հետևանքով հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքները: Ֆրանսիայի բնակիչները պետք է իմանան, որ Խոջալուի ցեղասպանության ժամանակ հայերը սպանել են ավելի քան 600 խաղաղ բնակչի»,-ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի նախագահ Ժան-Ֆրանսուա Մանսելը: 

Ասոցիացիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան շահագրգռված է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Նա ընդգծել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը առաջին հերթին ձեռնտու է հենց Հայաստանին, որի տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում: 


Create Account



Log In Your Account