Jun 17 2019 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 28

ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիրը երկու կողմերի միջև համագործակցությունը կբարձրացնի  նոր մակարդակի վրա: Այս մասին СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում ԵՄ-ի դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը: Նրա խոսքով, այս համաձայնագրից ակնկալվում է առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հիմքի ստեղծումը:

«Կարծում եմ, բիզնեսը սպասում է այդ համաձայնագրի ստորագրմանը, որովհետև մենք համագործակցում ենք առևտրային հարցերի շուրջ: Այսինքն եվրոպական բիզնեսը պատասխան հարցում է ակնկալում, թե առևտրի որ կանոններով ենք գործելու ապագայում՝  հաջող տրանսպորտային հանգույցի ստեղծման   շուրջ:  Այսօր այս ոլորտում առկա են  զարգացող ենթակառուցվածքներ: Անհրաժեշտ է դրանում  ներգրավել մարդկանց,   որպեսզի այս տրանսպորտային հանգույցը էլ ավելի շահավետ լինի»,-ասել է Ադրբեջանում ԵՄ-ի դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը:

Կեստուտիս Յանկաուսկասի խոսքով, Բաքվում հաջողությամբ անցկացված Ադրբեջան-ԵՄ գործարար համաժողովը ցուցադրում է տնտեսական համագործակցության  զարգացման խորացման և շարունակման մեջ փոխադարձ շահագրգռվածությունը:  Ֆորումի արդյունքներով, հարցում է անցկացվել, որում եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները նշել են համագործակցության հեռանկարները և գնահատել են Ադրբեջանի բիզնես միջավայրը: Ընկերությունների մեծ մասը նշել են կայուն զարգացման միտումները:

«Այստեղ գործող Շուրջ 400 եվրոպական ընկերությունների 75 տոկոսը նշել են, որ նրանք շահագրգռված են կրկին անգամ այստեղ ներդրումներ կատարելու մեջ:  Դա շատ լավ ցուցանիշ է: Որպես դրական փոփոխություն, նշվել է  հարկերի ոլորտում կատարված  բարեփոխումների   մասին, որը տնտեսության մեջ ամենագլխավոր թեման էր: Նշվել է նաև մի շարք ոլորտներում բարեփոխումների դրական ուղղությունները: Մեր ձեռնարկատերերը ապագա արդյունքներ  են ակնկալում»,-ասել է Ադրբեջանում ԵՄ-ի դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը:

Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունների շարքում դեսպանը նշել է նաև տարածաշրջանային, գյուղատնտեսության, տրասնպորտի և կապի, ինչպես  նաև զբոսաշրջության զարգացումը: Տարեց տարի աճում է համագործակցության շուրջ փոխադարձ հետաքրքրությունը: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում գործում են շուրջ 400 եվրոպական ընկերություններ: Նշենք, որ նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996 թվականին ընդունված համագործակցության և գործընկերության մասին համաձայնագրին, ինչը հնարավորություն կտա նկատի առնել ընդհանուր նպատակները և խնդիրները: Համաձայնագիրը ենթադրում է Ադրբեջանի սահմանադրության և ընթացակարգերի մերձեցումը ԵՄ-ի կարևոր միջազգային և առևտրային նորմերին ու չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի բարելավել ադրբեջանական արտադրանքի ԵՄ-ի շուկաներ մուտքը:

 

 

 


Create Account



Log In Your Account