Jun 17 2019 12:36
Banovsha Shahaliyeva
Views: 25

Ադրբեջանը վաղուց արդեն իրեն ներկայացրել է, որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Ամեն տարի ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում հրո երկիր, որը նրանց հիացնում է առաջին հայացքից: Դրանց թվում է նաև ֆրանսիացի Մաքսիմ Օբերին:

«Ես որոշեցի ճանապարհորդել, որովհետեւ հասկացա, որ կյանքը անցողիկ է: Իմ ճամփորդությունների ժամանակ ես շատ ազատ էի զգում ինձ: Ես  գնում եմ այնտեղ, որտեղ ցանկանում եմ: Ես հոգնել եմ հնին գերի լինելուց, որը բաղկացած է տնից և աշխատանքից: Ինձ դուր չէր գալիս նման կյանքը և ես որոշեցի սկսել իմ ճամփորդությունը և արկածներ փնտրել»,-ասել է ֆրանսիացի  ճանապարհորդ  Մաքսիմ Օբերին:

Ֆրանսիացի 27-ամյա հեծանվորդ Մաքսիմ Օբերին չունի երկրների հստակ ցանկ, որոնք նա ցանկանում է շրջել իր հեծանիվով: Սակայն նրա ճանապարհորդությունը աննպատ չէ: Մաքսիմ Օբերին արդեն մեկ տարուց ավել   ճանապարհորդում է: Ադրբեջանում նա առաջին անգամ է և պարզապես հիացած է երկրով:

«Երբ առաջին անգամ ժամանեցի Ադրբեջան, մարդիկ ինձ առաջարկեցին թեյ, սնունդ: Ես սիրում եմ նոր մարդկանց հետ հանդիպել, իմանալ նոր մշակույթի, ճաշատեսակների մասին: Ես ժամանել եմ հյուսիսային ուղղությունից, այցելել եմ Բալաքյան և մի քանի այլ շրջաններ: Տեսել եմ լեռների, հովիտների գեղեցիկ տեսարաններ: Ես տեսել եմ մի հրաշալի բնություն և հանդիպել եմ  հիանալի մարդկանց հետ»,-ասել է ֆրանսիացի Մաքսիմ Օբերին:

Իր ճանապարհորդությունների ժամանակ Մաքսիմը հիմնականում գիշերն անցկացնում է վրանում: Նա խոստովանում է, որ միայն  այդպես կարելի է լիարժեք վայելել բնության հաճույքը: Իսկ Ադրբեջան, նա կցանկանար ժամանել կրկին անգամ, որպեսզի  ավելի շատ բան իմանալ  հրո երկրի մասին:

 

 

 


Create Account



Log In Your Account