Jun 17 2019 13:01
Banovsha Shahaliyeva
Views: 30

Բաքուն այն հազվագյուտ քաղաքներից է, որտեղ միահյուսվում են ժամանակակից և   հին ճարտարապետական ​​ավանդույթները: Մայրաքաղաքի ժամանակակից երկնաքերերի հետ մեկտեղ, կարելի է  գտնել նաև 19 և 20-րդ դարերում կառուցված հազվագյուտ ճարտարապետական ​​ադամանդներ: Ահա այս փաստը  ուշադրություն է  հրավիրում, որպես վայր, որտեղ հանդիպում են արևելքն ու արևմուտքը: Ադրբեջանում հիշում են նաև՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվի պատմական ճարտարապետության հարստացման գործում մեծ դերակատարում ունեցած լեհաստանցի ճարտարապետներին: Լեհ ճարտարապետների անունները հավերժացնելու համար՝ Բաքվի պատմական մասում գտնվող փողոցներից մեկը կրում է նրանց անունը:

«Նրանք իրոք ստեղծել են արվեստի մեծ գործեր: Չնայած այն բանին, որ նրանք ունեցել են բոլորովին այլ աշխարհայացք, մշակույթ և ավանդույթներ, նրանք կարողացել են հմտորեն օգտագործել Ադրբեջանի ճարտարապետական ժառանգությունը՝ իրենց գլուխգործոցները ստեղծելու համար: Լեհաստանցի ճարտարապետների կողմից կառուցված բոլոր շենքերը ցույց են տալիս Ադրբեջանի պատմությունը, մշակույթը և ժառանգությունը»,-ասել է    Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության նախագահ Էլբայ Գասըմզադեն:

Հուշատախտակի վրա փորագրված չորս լեհ ճարտարապետների անունների հետ մեկտեղ, կարելի է տեսնել նաև՝ նրանց կողմից նախագծված մի քանի շենքերի քարի վրա փորագրված պատկերները: Լեհաստանցի վարպետներ Իոսիֆ Գոսլավսկիի, Կազիմիր Սկուրևիչի, Իոսիֆ  Պլոշկոյի և Եվգենի Սկիբինսկիի ճարտարապետական արվեստի առարկաները հանդիսանում են՝ նրանց կողմից նախագծված ամենահայտնի շենքերից մեկը: Լեհաստանցի  ճարտարապետների հիշատակին նվիրված հուշատախտակի հանդիսավոր բացումը կայացել է մայիսի 31-ին: Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Լեհ ճարտարապետները ստեղծլ են  ոչ միայն Բաքվի հայտնի պատմական շենքերը, այլ նաև սովորական բնակելի շենքերի նախագծերը:

«Շատրվանների հրապարակ շուրջը կան շատ շենքեր, որոնք նախագծվել են  նրանց կողմից: Նույն ժամանակահատվածում նրանց հետ ակտիվորեն աշխատել են նաև տեղի հայտնի ադրբեջանցի ճարտարապետներ Զիվեր բեկ Ահմեդեբեկովը, Մեշեդի Միրզա Գաֆար Իսմայիլովը, Հաջինսկին և մյուսները: Եվ այն, որ մենք նման հարգանքով ենք վերաբերվում լեհաստանցի ճարտարապետների հիշատակին, միայն հաստատում է բոլորին հայտնի այն փաստը, որ մենք միշտ հատուկ հարգանքով ու երախտագիտությամբ ենք վերաբերվում մեր երկրի արտասահմանցի մասնագետների և հյուրերի նկատմամբ»,-ասել է Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության նախագահ  Էլբայ Գասըմզադեն:

Հարկ է նշել, որ այդ ժամանակաշրջանի Բաքվի ճարտարապետական տեսքի զարգացման գործում մեծ դեր է  պատկանում  լեհաստանցի ճարտարապետներին: Նրանք հանդիսանում են Ադրբեջանի մայրաքաղաքի մի շարք հոյակապ պատմական շենքերի հեղինակները: Օրինակ, Մուրթուզա Մուխտարովի «Իսմայիլլիյե» պալատը, Բաքվի քաղաքապետարանի շենքը, Աղաբաբա Գուլիևի կալվածքը,  ամուսնության ամենահայտնի պալատը՝ «Երջանկության պալատը» և բազմաթիվ այլ պատմական շենքերը կառուցվել են լեհաստանցի ճարտարապետների նախագծերով:


Create Account



Log In Your Account