Jun 17 2019 13:18
Banovsha Shahaliyeva
Views: 34

Հայաստանում իշխանափոխությունից հետո, երբ ամբոխի ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողվեց  նստել վարչապետի աթոռին՝  նրան սկսեցին սուր քննադատության ենթարկել երկրի նախկին ղեկավարներից շատերի, այդ թվում  Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ArmDay.am-ի եթերում Աշոտյանն ասել է. «Ես այս մեկ տարվա ընթացքում դադարել եմ զարմանալ մեր վարչապետի հերթական գլուխգործոցներից: Ամեն շաբաթ այդ մարդը զբաղվում է այն գործերով, որոնց կոչված են բազմաթիվ այլ պետական մարմիններ` մոռանալով իր սեփական աշխատանքը:

«Պատկան մարմինները պարբերաբար վարչապետից ստանում են իրենց ոլորտից հանձնարարականներ, որոնց վրա զարմանում են: Սա առաջին դեպքը չէ, և ես էլի եմ ասել, որոշ ուժայիններ կրակն են ընկել վարչապետի ձեռքը: Կրակն է ընկել ամբողջ երկիրը»,-ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ այլակարծությունը կրիմինալի հետ նույնացնելու փորձերը զավեշտալի են: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այլակարծություն. Դրա մասին գիտեն բոլորը, անգամ՝ իր կուսակցությունում:

«Ես էլ ունեմ բազմաթիվ  տեղեկություններ, թե ինչպես է նա գոռգոռում իր իսկ ենթակաների վրա կամ կուսակցության նիստերին, կամ կառավարության իր կաբինետում, բայց այդ գործիքակազմը ծիծաղելի է, եթե աշխատի: Իմ բերանը փակել չեն կարող»,-ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի՝ վարչապետն այնքան լծակ ունի, որ ոչ թե փորձ պետք է կատարի, այլ վաղուց պետք է երկրում օրինականություն հաստատեր: Արթուր Դանիելյանին հիչքոքյան սարսափ-ֆիլմերի սցենարով գրասենյակից տանելն ու տարբեր մարդկանց ասֆալտին պառկեցնելը, ըստ նրա՝ զավեշտալի է:

«Վերջիվերջո, դու «բոեվի՞կ» ես, թե՞ վարչապետ. Կողմնորոշվի՛ր: Ժողովուրդը քեզ դրա համար չի բերել իշխանության: Ժողովուրդը քեզ բերել է իշխանության, որովհետև դու էս մարդկանց խաբեցիր, խոստացար ոսկե սարեր, խոստացար դրախտային կյանք, գտար բոլոր հարցերի մեղավորներին»,-ասել է Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով Նիկոլ Փաշինյանի ագրեսիան պայմանավորված է նրանով, որ ինքը հասկանում է, որ չի կատարել իր տված խոստումները, ժողովուրդը սպասում է:

«Նա հասկանում է, որ չի կարող կատարել այդ խոստումները, հանրային կարծիքն իր տակից կամաց-կամաց փախչում է, և դրա դեմն առնելու միակ ձևը, որին նա ունակ է, հաթաթա տալն է: Ոչ ներդրումներ են եղել, որևէ ոլորտում լուրջ համակարգային փոփոխություններ են եղել»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Մինչև վարչապետ դառնալը Փաշինյանը չի ունեցել համապատասխան գիտելիք, փորձ արտաքին հարաբերությունների մեջ: Եզրափակելով իր  խոսքը՝  Արմեն Աշոտյանը անդրադարձել է արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններին.

«Եթե մեր հարաբերությունները  Ռուսաստանի հետ այդքան լավ են, ինչո՞ւ են ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի յուրաքանչյուր ստատուսից հետո նիկոլական ֆեյքերը վայնասուն բարձրացնում, ինչո՞ւ գազի գնի վերաբերյալ մինչ այժմ հստակություն չկա, ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացնելուց հետո իր թեկնածուին դնել»:


Create Account



Log In Your Account