Jun 18 2019 13:48
Banovsha Shahaliyeva
Views: 338

Մեկ տարուց ավել է, ինչ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ: Այս ընթացքում նա բազմաթիվ խոստումներ է  տվել սեփական ժողովրդին, որոնք հօդս են ցնդել: Վարչապետի վարած կործանարար քաղաքականությունը շարունակում են քննադատել երկրի քաղաքացիներն ու քաղաքական գործիչները:  

«Մարդ չգիտի՝ լա թե՞ խնդա: Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը: Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հետո Շարմազանովն ավելացրել է. «Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի: Բայց սա վերջը չէ դեռ: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի: Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը: Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է: Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի: Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը: Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում: Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը»,- եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ երկար տարիներ ավերված ու ճահճի մեջ թաղված Հայաստանը իշխանափոխությունից հետո ավել խորն է թաղվում այդ ճահճի մեջ: Երկրի ղեկին կանգնած մարդիկ էլ ոչինչ չեն անում հարազատ երկիրը կործանումից փրկելու համար: Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում՝ առևտրում, շինարարությունում, գյուղատնտեսությունում,  տնտեսությունում կտրուկ անկում է գրանցվել: Կտրուկ նվազել են նաև բեռնափոխադրումները, ինչը երկրի տնտեսության արյունատար անոթներն են, որոնք սպասարկում են տնտեսության մյուս ճյուղերը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունն, առևտուրը և անգամ ծառայությունները,-  գրում է  yerevan.today-ը: Նիկոլ Փաշինյանի՝ արդեն ծերունական հիվանդության նմանվող տնտեսական աճի մասին կրկնվող պնդումները հօդս են ցնդում, երբ ծանոթանում ենք նաև այս՝ բեռանփոխադրումների ցուցանիշներին։ Դրանք այն աստիճանի անմխիթարական վիճակում են, որ անգամ վիճակագրական կոմիտեն չի կարողանում ինչ-որ կերպ «դզել-փչել» կամ գուցե աղավաղելու հերթը դեռ չի՞ հասել այստեղ։

Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից դուրս և երկրի ներսում տեղափոխվել է 946 հազար տոննա բեռ, որը 2018 թ․-ի նույն ժամանակահատվածի ընդամենը 38,7 տոկոսն է։ Այսինքն, բեռանփոխադրումների ծավալը նվազել է մոտ երեք անգամ։ Ներկայումս, բացի բեռնափոխադրումներից, նվազել են, թե՛ էլեկտրաէներգիայի արտադրության, թե՛ արտաքին առևտրի ծավալները։ Մյուս ոլորտներում, հատկապես իրական հատվածում, ըստ էության աճ չկա և չի էլ կարող լինել։ Երկաթուղային փոխադրումները ևս նվազել են՝ 2,3 տոկոսով։ Եվ ընդհանրապես, վերջին ամիսների խեղաթյուրված վիճակագրությունը ոչ միայն տնտեսության վիճակի մասին ներկայիս սխալ պատկերն է ցույց տալիս, այլև հետագայում բարդություններ է ստեղծելու իրական վիճակի մասին պատկերացում ունենալու հարցում։ Սակայն, դա հետագայում, իսկ հիմա «հպարտների» վարչապետը գոհ է՝ անընդհատ կրկնելով կեղծված թվերը,- եզրափակել է yerevan.today-ը:

 

 


Create Account



Log In Your Account