Jun 18 2019 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 350

«Ադրբեջանական բանակում հաջողությամբ շարունակվում են բարեփոխումները: Ադրբեջանական բանակը զարգանում է, և  դրա համար ապացույց կա»: Այս մասին՝ մամլուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Նախարարը նշել է, որ ադրբեջանական բանակի համար ժամանակակից զենք է գնվում, և հանրությանը տեղեկացվում  է այս մասին. «Անցած տարի ադրբեջանական բանակի շքերթի ժամանակ ցուցադրվող ռազմական տեխնիկայի 90%-ը նոր և ժամանակակից տեխնիկա է»: Զաքիր Հասանովը նշել է, որ 2016 թ. ապրիլյան մարտերում հայկական բանակը ջախջախվել է ադրբեջանական բանակի մի փոքր մասի կողմից. «Հայերը ստիպված եղան դիմել ռուսներին՝ հրադադարի ռեժիմի համար»: Նախարարի խոսքով, աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի գործունեության կատարելագործման ուղղությամբ, լուծվում են տեխնիկական հարցերը. «Կատարելագործվում են ադրբեջանական բանակի հաշվեկշռում գտնվող, մարտական ​​խնդիրներ իրականացնելու ունակ  ռազմական ինքնաթիռները: Նորացվել են ուղղաթիռային հարթակները, դրանք հագեցվել  են ժամանակակից զենքերով: Մեր բանակի ուղղաթիռները կարող են խոցել հեռավոր թիրախները»:

«2019 թվականին հիմնական ուղղություններից մեկը կլինի բանակի կառավարման կատարելագործումը: Ամենակարևորն այն է, որ բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները կառավարվեն լիովին, անդադար կերպով և օպերատիվ: Ողջ աշխարհում դրան լուրջ ուշադրություն են դարձնում: Մենք այդ հարցում ներգրավելու ենք գերժամանակակից տեխնիկական միջոցներ, կիրառելու ենք հրամանատարա-վերահսկողական համակարգեր: Մենք այդ կերպ կառավարում ենք բոլոր ստորաբաժանումները և գումարտակները: Գերագույն գլխավոր հրամանատարը մեծ ուշադրություն է հատկացնում այդ հարցին:  Դա հնարավորություն կտա մեզ հասնել առաջավոր պետությունների մակարդակին:  Մենք ունենք բոլոր հնարավորությունները և շուտով լիովին կավարտենք այդ գործընթացը: Վերջին ժամանակներում մենք մասնակցեցինք Ռազմաօդային ուժերի կառավարման կետերից մեկի բացմանը: Բոլոր կառավարման կետերը ապահովվելու են ժամանակակից համակարգերով»,-ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:  

 

 

 


Create Account



Log In Your Account