Jun 20 2019 10:56
Banovsha Shahaliyeva
Views: 277

Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Հանդիպման շրջանակներում կքննարկվեն հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Նշենք, որ Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում արդեն անցկացրել է մի շարք պաշտոնական հանդիպումներ, կայացել է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ:

Հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն՝ տարբեր հարցերի շուրջ, ներառյալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկա փուլը և բովանդակալից բանակցությունների առաջընթացի ուղիները: Քննարկվել են նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում իրականացվող նախագծերը, ինչպես նաև Եվրոպա գազի մատակարարման հետագա դիվերսիֆիկացման լրացուցիչ հնարավորությունները: Հանդիպմանը նաև կարծեքներ են փոխանակվել՝ գլոբալ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման  համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Խնդրի լուծման  միակ ճանապարհը հանդիսանում է ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրումը:

«Այս պարագայում մենք չենք տեսնում Հայաստանի կողմից խաղաղասիրության դրսևորումներ, որովհետև նա ցույց է տալիս՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փուլն սկսելուն անպատրաստ լինելը,  որն ընկած է ադրբեջանական տարածքների դեօկուպացիայի միջոցով: Եվ դրա համար էլ, այս հարցի վերջնական կարգավորման մեջ շահագրգռված չլինող Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անում է խաղաղապահ  գործընթացի վերջնական փլուզման համար»,-ասել է քաղաքագետ Թոֆիգ Աբասովը:

 

 

 


Create Account



Log In Your Account