Jun 22 2019 14:34
Gulyaz Shirinova
Views: 314

Հայաստանում սոցիալական վիճակը  չի բարելավվում, գնալով ավելի է վատթարանում է: Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ոչ մի բնագավառում շոշափելի առաջընթաց չի գրանցվել, պարտքերն օրեցօր ավելանում են: Տնտեսության և  ֆինանսական ոլորտում ևս վիճակը բարվոք չէ: Հայաստանի տնտեսության 2018 թվականի մտահոգիչ միտումներից մեկը արտահանման բացասական հաշվեկշռի կտրուկ խորացումն է, որը վկայում է, որ նախորդ տարի երկրից ավելի շատ արտարժույթ է դուրս եկել, քան 2017 թվականին։

Ազգային ժողովում Ֆինանսների նախարարության ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ անդրադարձ   է կատարվել  երկրի ընթացիկ հաշվին, որը ցույց է տալիս Հայաստան մտնող և դուրս եկող գումարների տարբերությունը։ Երկիրը արտաքին առևտրաշրջանառության ոլորտում առավելապես ներմուծողի դերում է՝ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում: Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած 2018թ. վճարային հաշվեկշռի տվյալների՝ 2018 թվականին ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է 2 մլրդ 606 մլն դոլար, իսկ ներմուծումը նույն ընթացքում կազմել է 4 մլրդ 372 մլն դոլար:

Հայաստանում տիրող բարդ քաղաքական և ֆինանսական իրավիճակի ֆոնին երկրում տարբեր կազմակերպություններ ձգտում են սոցիալական նախագծեր իրականացնել: Այդ նախագծերից մեկի շրջանակներում՝ ԱՄՆ-ից   ամեն տարի 10 և 11-րդ դասարանցի աշակերտներին  Հայաստան են բերում՝ հայրենիքին ծանոթանալու նպատակով:  Նրանք առաջին անգամ են այցելում այս երկիր, տեսնելու տեսարժան վայրեր, կամավորական աշխատանքներ, ինթերնշիփ անելու: Սակայն Հայաստանում նրանք բախվել են տհաճ  իրավիճակի  հետ: Նրանց  պատասխանատուն էր՝ «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանի փոխտնօրեն, պարսկահայ, 45 տարի առաջ Պարսկաստանից դուրս եկած Անահիտ Նալբանդյանը: Նա  պատմել է, որ.  «Աշակերտներից մեկը ալերգիկ էր և ասթմա ուներ, հանկարծ նրա վիճակը  վատացավ, անմիջապես շտապօգնություն կանչեցին: Ջերմուկի շտապօգնության բժիշկն ու քույրը եկան, հարցումներ արեցին, ճնշումը չափեցին սրսկումներ արեցին բայց անվստահ էին,    պետք էր  հիվանդանոց տեղափոխել:

Շտապօգնության մեքենայի մեջ թթվածնի սարքը չէր միանում, օդափոխիչ չկար, մի կերպ դխդխկալով հասել են  Վայք: Այստեղ ոչ մի վրան սավան չկար, գոտի չկար  երեխային կապելու համար: Նրանց տարել են  մի կեղտոտ սենյակ, որտեղ ոչինչ չկար, բացի մի կոտրված սեղանից, մի ճղճղված վարագույրից, մի աթոռից ու մի բուժքույրից: Հիվանդի վիճակը վատացել էր, անհրաժեշտ էր նրան հասցնել մայրաքաղաք, նույն շտապօգնության մեքենայով,  դխկլ-դխկլ ճանապարհներով հասել են  Երևան:
Տիկին Նալբանդյանի պատմությունը նմանվում է  Էմիլ Կուստուրիցայի ֆիլմերին:  Նա զարմանում է հատկապես բժիշկների անտարբերության վրա:


Create Account



Log In Your Account