Jun 24 2019 12:24
Banovsha Shahaliyeva
Views: 20

Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանի իշխանությունում երկար տարիներ գտնվող ղարաբաղյան կլանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի թիմը, սակայն չնայած նրա տված բազմաթիվ  խոստումներին՝ վիճակը երկրում էլ ավելի է վատացել: Ժամանակին պատգամավոր Փաշինյանն էր անդադար քննադատում  իշխանություններին` խոստումներ չկատարելու մեջ։ Այսօր նախկին  իշխանություններն ու երկրի քաղաքացիներն  են քննադատում վարչապետին՝ մեղադրելով նրան ստի ու խաբեության, կործանարար քաղաքականության մեջ:

Yerevan Today-ի հետ զրույցում  նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ներկա իշխանությունների քաղաքականությանը նշել է.

«Ինչ որ կատարվում է Հայաստանում մեկը մյուսից սնվում է և ընդհանուր, ես շատ վտանգավոր միտումներ եմ տեսնում, որովհետև կարող են լինել դեպքեր, որոնք Հայաստանի հետ չեն պայմանավորված միայն: Իսկապես ներքին քաղաքականության մեջ ունենք պառակտված հասարակություն և մեծ ճնշում Հայաստանի վրա»:

Ստեղծվեց մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի նման մեկը, որ ընդամենը ժողովրդի էմոցիան փախցնելու վրա էր կառուցել իր քաղաքական կարերան՝ կարողացավ օգտվել դրանից և  եկավ իշխանության,- ընդգծել է Հակոբյանը.

«Ստեղծվեց մի իրավիճակ, և Նիկոլ Փաշինյանի նման մեկը եկավ իշխանության և սոցիալական ժողովրդի հարցերի վրա կառուցեց իր կարիերան և կարողացավ օգտվել դրանից: Ինչքան շուտ ժողովուրդը կարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և հեռացնի այս իշխանությանը, այնքան կշահի Հայաստանը: Այս մեկ տարվա ընթացքում հասարակությունը պառակտելուց, մի քանի անգամ ներդրումները պակասել են»:

Ժողովրդի 99 տոկոսը ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի արեց այս իշխանափոխությունը, այլ ընդդեմ նախկին իշխանությունների: Իշխանությունները ցույց են տալիս, որ իբր պայքարում են թալանչիների, օլիգարխների դեմ, սակայն իրականում նրանց հետ վաղուց են լեզու գտել»,- նկատել է  Հակոբյանը:

«Այսօրվա իշխանությունները լավագույնս կարողանում է օգտագործել, որ տեսեք, եթե ոչ մենք, ապա նախկին իշխանությունը կգա: Իշխանությունը լավ դա զգում է և միշտ ասում է, որ ոչ մենք ապա նրանք: Երբ խոսում են թալանի մասին, նրանք արդեն այդ նույն թալանչիների հետ լեզու գտել են»:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ արդեն կա հասարակության մի հատված, որը հասկանում է իրավիճակի լրջությունը:

«Մարդիկ կան, որոնք հասկանում են իրավիճակը:  Մի մասը դեռևս աղմկոտ լռությամբ է տանում, հրապարակային դաշտում ոչինչ չեն խոսում, բայց անձնական զրույցների ժամանակ ավելի ինֆորմացված և արգումենտային ասում են, որ այս իշխանությունն այլևս անելիք չունի»:

 


Create Account



Log In Your Account