Jun 24 2019 12:50
Banovsha Shahaliyeva
Views: 242

Բաքվում բացվել է «Երիտասարդ պրոֆեսիոնալների համաշխարհային ժառանգություն» խորագրով համաժողովը: Մինչև հուլիսի 2-ը շարունակվելիք ֆորումին մասնակցում են աշխարհի 30 երկրների նույնքան ներկայացուցիչներ: Ինը օրվա ընթացքում երիտասարդ պրոֆեսիոնալները կծանոթանան Ադրբեջանի մշակութային ժառանգությանը, կուսումնասիրեն Բաքվի ճարտարապետության և քաղաքաշինության  առանձնահատկությունները, ինչպես նաև կայցելեն  Ադրբեջանի տարբեր մարզերում գտնվող պատմական հուշարձաններ: Համաժողովի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը հայտնել է, որ նման հանդիպումները կօգնեն  երիտասարդ պրոֆեսիոնալներին ավելի մոտիկից ծանոթանալ համաշխարհային հանրության  սեփականությանը և զգալ երկրի ոգին:

«Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ կողմից համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում  աշխարհի տարբեր մասերից ուղարկված  800 հայտից ընտրել ենք 30 մասնակիցների: Ավելի քան 1 շաբաթվա ընթացքում նրանք կծանոթանան Ադրբեջանի տեսարժան վայրերին, կմասնակցեն հնագիտական պեղումներին, կհաճախեն «Համաշխարհային արժեքների պահպանումը և պաշտպանությունը» թեմայով դասախոսություններին և գիտաժողովներին:  Վստահ եմ, որ Ադրբեջանը կկարողանա երիտասարդ պրոֆեսիոնալներին զարմացնել իր մշակութային ժառանագության բազմազանությամբ»,-ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը:  


Create Account



Log In Your Account