Jun 24 2019 13:01
Banovsha Shahaliyeva
Views: 53

Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին մեկ օրվա ընթացքում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն: Շփման գծի որոշ մասերում հրադադարի  ռեժիմը խախտվել է հատուկենտ կրակոցներով:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ  գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, հունիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Աղդամի շրջանի ուղղությամբ հերթական պլանային դիտարկում կանցկացվի: Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ՝ Օգնիեն Յովիչը, Սայմոն Թիլերը, Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Հարրի ՕՔոննորը: Շփման գծի հակառակ կողմից՝ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն, Գենադի Պետրիկան, Մարտին Շուստերը և   Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Ռալֆ Բոսհարդը:


Create Account



Log In Your Account