Jun 24 2019 15:44
Banovsha Shahaliyeva
Views: 24

Պաշտոնական փոխադարձ այցերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է հանդիսանում Բուլղարիայի համար: Այդ մասին համատեղ մամուի ասուլիսում հայտարարել է՝ փոխվարչապետ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարևան:

Ավելի վաղ կայացել են բուլղարայի ԱԳՆ ղեկավարի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ «դեմ առ դեմ» և ընդլայնված ձևաչափով հանդիպումները: Հանդիպումների շրջանակներում քննարկվել են՝ առևտրային հարաբերությունների, տրանսպորտային կապերի, զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման հարցեր: Եկատերինա Զախարևան հայտարարել է, որ երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը 2018 թվականի համեմատ՝ աճել է 34.1 տոկոսով և հասել է 24.5 միլիոն դոլարի: «Դրանք  լավ ցուցանիշներ են, բայց մեր հնարավորությունները թույլ են տալիս ավելի մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները», - նշել է Զախարևան:

«Ներկայումս մեր երկրների միջև գործում է  պայմանագիր, որը նախատեսում է՝ տարեկան 1 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումը Ադրբեջանից, որը կազմում է Բուլղարիայի գազի սպառման ծավալների մեկ երրորդը: Մենք հարևան երկրներին գազ մատակարարելու ենթակառուցվածքային ցանց ունեցող  տարանցիկ երկիր ենք: Բուլղարիան պատրաստ է  ապահովել գազի տարանցում՝ Ռումինիա, Սերբիա և Հյուսիսային Մակեդոնիա»,-ասել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարևան:

Մամուլի ասուլիսի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը անդրադարձ է կատարել Վաշինգտոնում՝ իր հայ գործընկերոջ հետ ոչ վաղուցվա հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք կրկին քննարկումներ ենք անցկացրել ավելի քան 3 ժամ: Դրական կողմն այն էր, որ համանախագահները կրկին մեզ ներկայացրեցին կոնկրետ փաստաթղթեր՝ քննարկման համար: Առաջին հերթին, Հայաստանի  զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի  օկուպացված տարածքներից: Փաստաթղթերը ներկայացվելուց հետո, երկու-երեք ամսվա ընթացքում պետք է աշխատանքներ տարվեն  դրանց հետ կապված, այնուհետև առաջարկվելու է հերթական հանդիպման ժամանակը»,-ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

 

 

 

 


Create Account



Log In Your Account