Jun 24 2019 12:43
Banovsha Shahaliyeva
Views: 288

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը: Ադրբեջանական պատվիրակությունը կբարձրացնի Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցը, որոնք արդեն 5 տարի է պահվում են հայկական գերության մեջ: Նստաշրջանում ընտրվելու է Եվրոպայի Խորհրդի նոր գլխավոր քարտուղար: Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղարը կներկայացնի նախարարների կաբինետի զեկույցը: Ելույթով հանդես կգա Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սուսան: 

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում քննարկումներ են անցկացվելու կանանց և երեխաների դեմ բռնությունների կանխարգելման, գենդերային հավասարության հարցերի շուրջ: 

Միջոցառմանը ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևան հանդես կգա «Միգրանտ երեխաների շահագործման և նրանց նկատմամբ բռնությունների կանխարգելման» թեմայով զեկույցով: 


Create Account



Log In Your Account