Jun 25 2019 11:45
Banovsha Shahaliyeva
Views: 55

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր, պատմաբան: Իսրաֆիլ Մամեդովը Իրևանի ադրբեջանցիների պատմությանը, մշակույթին և կյանքին նվիրված բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա գրչին պատկանող տասնյակ գրքերում տեղ գտած պատմական փաստերը բացահայտում են Հայաստանի պատմական կեղծարարությունները: Իսրաֆիլ Մամեդովի գիտական աշխատանքները անսպառ աղբյուր և ընդարձակ արխիվ դարձան գիտնականների համար: Ականավոր պատմաբանը վախճանվեց 92 տարեկան հասակում: Չնայած իր պատկառելի տարիքին՝ նա շարունակում էր իր գիտական գործունեությունը: Նրա վերջին՝ «Իրևան. Ադրբեջանի հին մշակութային կենտրոններից մեկը» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին:  

«Ադրբեջանի 20 տոկոս հողերը գտնվում են օկուպացիայի տակ: Սակայն, սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանի տարածքների մի մասը մնացել է այն հողում, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Ժամանակին այնտեղ ապրել են 550 հազար ադրբեջանցիներ: Իսկ այսօր այնտեղ ադրբեջանցի չի մնացել: Տարօրինակ է, որ համաշխարհային հանրությունը, միջազգային կառույցները դրան պատշաճ գնահատական չեն տալիս: Այնտեղ ապրող ադրբեջանցիները ունեին իրենց տունը, ունեցվածքը, մշակույթը: Միայն Երևանում աշխատում էր ավելի քան 40 հազար ուսուցիչ: Այնտեղ գտնվող մեր բոլոր դպրոցները, գրքերը ոչնչացվեցին»,-ասել է պատմաբան, հայագետ Իսրաֆիլ Մամեդովը:   

Իսրաֆիլ Մամեդովը ավելի քան 60 տարի ապրել է Իրևանում: 1990 թվականին Հայաստանում ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկական մաքրման քաղաքականության արդյունքում գիտնականը նույնպես ստիպված եղավ լքել իր նախնիները հողը: Նա Հայաստանում զբաղեցրել է կրթության փոխնախարարի պաշտոնը:

«Նա գիտեր, որ դա ադրբեջանական քաղաք է, ադրբեջանական հող է: Նա տեղյակ էր, որ Իրևանը հայերին է փոխանցվել 1918 թվականին: Այո, ոչ թե Հայաստանին՝ այլ հայերին: Որովհետև այն ժամանակ «Հայաստան» անունով պետություն գոյություն չուներ: Հայերի մեջ նա իրեն վստահ էր զգում, որովհետև գտնվում էր իր հարազատ հողում»,-ասել է պատմաբան Ջաբի Բահրամովը:  

«Նա հավատարիմ էր իր հողին, նա մինչև վերջին պահը չլքեց Արևմտյան Ադրբեջանը: Նա շատ հայրենասեր, տաղանդավոր մարդ էր: Իսրաֆիլ Մամեդովի հետ ես ծանոթացել էի Երևանում: Նա ուսումնասիրում էր Արևմտյան Ադրբեջանի՝ ներկայիս Հայաստանի պատմությունը, այդ թեմայով շատ գրքերի հեղինակ է»,-նշել է BAKU NETWORK փորձագիտական խորհրդի տնօրեն Էլխան Ալեսկերովը: 

«Այն, որ Իսրաֆիլ Մամեդովը զբաղեցրել է Հայաստանի կրթության փոխնախարարի պաշտոնը, արդեն շատ բանի մասին է խոսում: Իսրաֆիլ Մամեդովը իր ուժերով է ամեն ինչի հասել: Նա մեծ դեր է խաղացել ադրբեջանական դպրոցների պահպանման գործում:  Իսրաֆիլ Մամեդովը եղել է նաև «Սովետ Էրմենիստանը» թերթի խմբագիրը»,-ասել է Հայաստանից փախստական Իրադե Ռիզազադեն: 

Իսրաֆիլ Մամեդովը, որին գործընկերները անվանում են «քայլող արխիվ», ծնվել է 1927 թվականին՝ Զանգեզուրի մարզի Մեղրիի շրջանում: Նա իր գործունեությունը սկսել է շրջանային թերթում: Դրան զուգահեռ աշխատում էր ռադիոյի հաղորդավար, զբաղեցնում էր կոմսոմոլի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը: 1955-1990 թվականներին Իսրաֆիլ Մամեդովը աշխատել է «Սովետ Էրմենիստանը» թերթի խմբագրությունում: Եղել է թերթի վերջին գլխավոր խմբագիրը: Նա եղել է ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ Ադրբեջանում և Թուրքիայում նկարահանված 12 փաստագրական ֆիլմերի գլխավոր խորհրդատուն: Այսօր միայն գրքերը կարող են վերականգնել անցյալի իրադարձությունների ընթացքը: Դրա համար էլ շատ կարևոր է, որ երիտասարդ ադրբեջանցիները շարունակեն այնպիսի գիտնականների ուղին, ինչպիսին էր Իսրաֆիլ Մամեդովը:  


Create Account



Log In Your Account