Jun 25 2019 11:58
Banovsha Shahaliyeva
Views: 15

Հայաստանում ներքաղաքական պայքարը շարունակվում է: Նախկինում իշխանությունում գտնվող մարդիկ շարունակում են քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությունը: Փաշինյանի վարած քաղաքականությունը այսօր էլ շարունակում է քննադատել Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ասուլիսի ժամանակ խոսելով վարչապետի մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին Շարմազանովն ասել է. «Փաշինյանը ոչ թե փայլուն աշխատում է,այլ փայլուն խաբում և մոլորեցնում է հասարակությանը».

«Հիմա ինքը էֆեկտիվ ու արդյունավետ աշխատումա, բա ուրա, Փաշինյանի կառավարումը և տնտեսական, անվտանգության, ոչ թե փայլունա, այլ փայլուն  ստերի և փայլուն մանիպուլյացիաների քաղաքականությունա: Այս եռամսյակում այս տարվա ներդրումները 11 անգամ պակաս են, ում կյանքնա լավացել, բացի իրա նեղ շրջապատի: Ներդրումներն ուր են, կախարդական փայտիկն ուրա, եթե դայա փայլուն ողբամ մեր բոլորիս վիճակը»:

Yerevan Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուր, քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն էլ քննադատելով Հայաստանի վարչապետին նշել է, որ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը.

«Մեկ տարուց մի փոքր ավել է, և իշխանությունը բռնազավթված է, հիմա ինքը շարունակումա հասարակությանը խաբել իշխանությունը պահելու համար: Էս տղերքի դատաստանը շատ դաժանա լինելու, մարդիկ դուրս են գալու էս էյֆորիայից, էդ սև մածունը լցնելու են իրանց համապատասխան վայրը»:


Create Account



Log In Your Account