Jun 25 2019 12:06
Banovsha Shahaliyeva
Views: 14

Նվազագույն կենսաթոշակի ցուցանիշով Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրների շարքում զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս մասին հայտարարել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը՝ ՄԱԿ-ի Պետական Ծառայությունների ֆորումի շրջանակներում: Այսպես, Ադրբեջանի նախագահի ստորագրած վերջին կարգադրությամբ հոկտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակն Ադրբեջանում կազմելու է 200 մանաթ: Համաշխարհային հանրությունը բարձր է գնահատում Ադրբեջանում իրականացվող սոցիալական բարեփոխումները: Նշենք, որ նոր սոցիալական փաթեթը հնարավորություն կտա բարձրացնել ավելի քան 1 մլն 350 հազար քաղաքացիների աշխատավարձը և ավելի քան 750 հազար քաղաքացիների կենսաթոշակը: Սոցիալական ոլորտը Ադրբեջանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է:

«Ֆորումի շրջանակներում նման հարցերի քննարկումը մեծ նշանակություն ունի: Այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, պետական ծառայությունների մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը՝ այս ամենը աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության առջև դրված կարևոր   խնդիրներ են»,-ասել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը:


Create Account



Log In Your Account