Jun 25 2019 12:26
Banovsha Shahaliyeva
Views: 17

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Ազերթաջ գործակալությանը տված հարցազրույցում պատասխանել է Վաշինգտոնում իր հայ գործընկերոջ հետ անցկացված հանդիպման արդյունքներին վերաբերող  հարցերին: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ  հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում անցկացվող ցանկացած նման հանդիպում առաջին հերթին դիտարկվում է գործընթացի առաջխաղացման տեսանկյունից:

«Հանդիպումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ անցկացվեն հանուն կոնկրետ արդյունքների ձեռք բերման: Ելնելով դրանից, մենք բազմիցս հայտարարել ենք, որ հավատարիմ ենք մնում առարկայական  բանակցություններին: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք,  որ համանախագահների վերջին հայտարարություններում հիմնական շեշտը դրվում է առարկայական  բանակցությունների անցկացման վրա»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը

Անկասկած,  քննարկումները միշտ արժեքավոր են, նշել է  Մամեդյարովը, շեշտելով, որ առաջին հերթին պետք է հստակ ներկայացնել, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատումը և հարկադիր տեղահանված ադրբեջանցիների վերադարձն այնտեղ  հանդիսանում է մինչ այսօր ղարաբաղյան  հակամարտության կարգավորման շուրջ բոլոր քննարկումների առանցքային տարրերից  մեկը:

«Ամենակարևորն այն է, որ պետք է քաղաքական կամք դրսևորվի այդ նախաձեռնությունների իրականացման և արդյունքների հասնելու ուղղությամբ նպատակաուղղված քայլերի կատարման  համար: Իրոք, Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից առաջ շփման գծում լարվածությունը բարձր էր և Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները բացահայտեցին նրանց՝ այդ լարվածությունը  հրահրողների մտադրությունը: Իսկապես շփման գծում  իրականացվող սադրանքները մեծ վնաս են հասցնում հակամարտության կարգավորման բանակցություններին: Սակայն կուզենայի նշել, որ ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե ճակատամերձ գոտում աճող լարվածության ֆոնին հնարավոր չէ շարունակել քննարկումները»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Էլմար Մամեդյարովը ընդգծել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է բոլորին: Բանակցությունները տարվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դրա պատճառը նույնպես ակնհայտ է: Այսօր Հայաստանի զինված ուժերը շարունակում են անօրինական կերպով գտնվել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում, սա ռազմական օկուպացիա է:


Create Account



Log In Your Account