Jun 25 2019 16:41
Banovsha Shahaliyeva
Views: 52

Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին մեկ օրվա ընթացքում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն: Շփման գծի որոշ մասերում հրադադարի  ռեժիմը խախտվել է հատուկենտ կրակոցներով:

Նշենք, որ ԵԱՀԿ  գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, այսօր Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Աղդամի շրջանի ուղղությամբ հերթական պլանային դիտարկում է  անցկացվել: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ՝ Օգնիեն Յովիչը, Սայմոն Թիլերը, Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Հարրի ՕՔոննորը: Շփման գծի հակառակ կողմից՝ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում դիտարկումն  անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն, Գենադի Պետրիկան, Մարտին Շուստերը և   Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Ռալֆ Բոսհարդը: Դիտարկումն անցել է առանց միջադեպի:


Create Account



Log In Your Account