Jun 26 2019 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 321

Երկար տարիներ է, ինչ Հայաստանում մարդիկ ապրում են ծանր կենցաղային և սոցիալական պայմաններում: Երկրի ղեկին կանգնած նոր մարդիկ էլ չեն լուծում գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված հարազատ ժողովրդի խնդիրները: Yerevan.Today-ի հերթական հարցման ժամանակ,  թե ի՞նչ փոփոխություններ են եղել  նախորդ տարվա համեմատ՝ հայաստանցիները պատասխանել են, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել է նախկինի պես.

Տղամարդ. «Իմ մոտ ոչ մի փոփոխություն չի եղել, անձամբ իմ մոտ»:

Կին. «Շատ վատ, հիմա անաշխատանք, իմ թոշակով չեմ կարում յոլա գնամ, նաև պարտքերի տակա»:

«Երեխաներս օգնում են, թե չէ ես թոշակառու եմ, թոշակով ոչ մեկը չի կարողանում ապրել: Նսեմացուցիչ թոշակ եմ ստանում, թոշակները չեն բարձրացել, ոչ, ոչ»:

Տղամարդ. «Իմ վիճակը լավ չի, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսեմ:

«Շատ վատ, թոշակառու եմ, փոփոխություն ես չեմ զգում»:

«Եթե շատ ուշացնեն թոշակների բարձրացումը շատ վատա: Ապրանքները շատ թանկ են, իսկ աշխատավարձը ժողովրդի չի ավելացել ոչ»:

«Ինչպես մյուսներինը շատ վատ: Թոշակը մնացելա նույնը, ուրիշ ոչ մի բան չկա»:

Այն ժամանակ, երբ երկրի քաղաքացիները անդադար բողոքում են իրենց սոցիալական ծանր վիճակից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ամեն մի ելույթում խոսում է մարդկանց կյանքի բարելավման, սոցիալ-տնտեսական զարգացման մասին: Վերջերս Ազգային ժողովում բյուջեի կատարողականը ներկայացնելիս Փաշինյանն ասել է, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն։ Քննադատելով վարչապետի սույն ելույթը yerevan.today-ը գրում է.

«Խոսելով կառավարության «փայլուն» աշխատանքի և չկատարված ոչ մի պարտավորություն չունենալու մասին, կառավարության ղեկավարը իր ելույթում բառացիորեն հետևյալն է ասում․ «Կառավարության ամենախոշոր մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումն է»: Ավելացնելու ոչինչ չունենք, երբ Նիկոլ Փաշինյանը «բռնում է» իր իսկ սուտը։

Տալ սուտ խոստումներ, հետո հրաժարվել, ժխտել իրականությունը և խոսել գոյություն չունեցող գործընթացների մասին, նոր խոստումներ տալ, որոնք հետագայում անպայման ձևափոխված են ներկայացվելու և այլն, և այլն։

Մեկ այլ բացահայտ սուտ Նիկոլ Փաշինյանի ելույթից․ «Սոցիալական հարցերը մենք հերթով լուծում ենք»: Բազմիցս ենք փաստերով ներկայացրել, թե ինչպե՞ս և ո՞ր ոլորտներում է վատթարանում սոցիալական վիճակը, փակվում և կրճատվում են աշխատատեղերը։

Մի խոսքով, հասնելով բաղձալի իշխանության, Նիկոլ Փաշինյանն այս կերպ ամեն ինչ անում է այն պահպանելու համար,- եզրափակում է yerevan.today-ը:


Create Account



Log In Your Account