Jun 27 2019 12:23
Banovsha Shahaliyeva
Views: 255

Հայաստանում իշխանափոխություններ են տեղի ունենում, նոր անձինք են կանգնում երկրի ղեկին՝ սակայն քաղաքացիների կյանքը այդպես էլ չի լավանում: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո էլ, չնայած նրա տված բազմաթիվ խոստումներին՝  այդ երկրում ոչ մի էական ու դրական փոփոխություններ  տեղի չեն ունեցել: Փաշինյանի վարած կործանիչ քաղաքականության, տված ու չկատարած խուստումների մասին այսօր Հայաստանում շատերն են խոսում: Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում կրկին քննադատելով վարչապետին նշել է. «Հայաստանի Հանրապետությունում եթե մեկը բարձր ամբիոններից բռնության կոչեր է անում, դա Նիկոլ Փաշինյանն է:

«Եթե մեկն այսօր պետք է դատապարտվի բռնության կոչերի համար՝ դա Նիկոլնա: Քո հիվանդ երևակայությունը պարտադիր չի տաս լեզվիդ»:

Խոսքն ուղղելով վարչապետին  Եղիազարյանը նշել է, որ  վերջին մեկ տարվա ընթացքում Դիլիջանից-Իջևան ծառերի մասշտաբային հատում է տեղի ունեցել.

«Էդքան անտառ վերջին 20 տարվա մեջ չի հատվել: Որպեսզի դա պարտակես, որոշեցիր փաստաթղթերի կեղծումով դատի տալ քո մորաքրոջ որդուն: Որպեսզի գնաս եվրոպական բարձրագույն ամբիոնում կանգնես, ասես՝ ես իմ բարեկամին էլ եմ դատի տվել, այ էդ շոուի համար սարքեցիր էս ամեն ինչը: Էն ինչ որ դու ուզում էս անես, էդ ամեն ինչը քո գլխինա ջարդվելու»:

Նշենք, որ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր Հայաստանում վիճակն էլ ավելի է վատացել՝ արտագաղթն ու թանկացումները, ողորմությամբ ապրող մարդկանց թիվն արդեն ահռելի չափերի է հասել: Բազմաթիվ մարդիկ այսօր էլ ապրում են կիսաքանդ ու կիսավեր տներում, շատերն էլ փողոցներում: Ըստ yerevan.today-ի՝ Եղվարդի մի շարք բնակիչներ օրերս մնացել են փողոցում: Նրանք եկել են Կառավարության շենքի մոտ և գիշերել այնտեղ:

«Սաղ մեր մոտ նկարած կա, որ ոնց են ժողովրդին կոտորելով հանում: Մենք երեկվանից ժամը 7-ից փողոցներում ենք: Նույն այսպես փողոցներում»:

Տղամարդ. «Մենք հրաժարվում ենք Հայաստանի քաղաքացուց, ես լիշբի էթամ: Զիբիլ եմ թափում, բայց անհասցեյամ»: 

Նշենք, որ բողոքողները ժամանակավոր բնակվում էին մի շենքում, որի վաճառքից հետո սեփականատերը պահանջել է լքել տարածքը: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ իրենք նպաստել են իշխանափոխությանը և այսօր կառավարությունը իրավունք չունի իրենց մենակ թողնել:


Create Account



Log In Your Account