Jun 28 2019 12:04
Banovsha Shahaliyeva
Views: 305

Ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը «Մինսկ 2019» Եվրոպական խաղերում նվաճել է ոսկե մեդալ: Եզրափակիչ  գոտեմարտում նա հանդիպել է Վրաստանի ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի ոսկե և արծաթե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիի  հետ:  Ադրբեջանցի ըմբիշը կարողացավ 10:2 հաշվով վստահ հաղթանակ  տանել  իր մրցակցի նկատմամբ: Այսպիսով Ադրբեջանի հավաքականի ակտիվում գրանցվեց ևս մեկ ոսկե մեդալ: Նշենք, որ  հունիսի 27-ին ոսկե մեդալ էր նվաճել նաև մեկ այլ ադրբեջանցի ըմբիշ Մահիր Ամիրասլանովը: Առայժմ Ադրբեջանի ազգային հավաքականի ակտիվում  կա 16 մեդալ՝ 2 ոսկի,  5 արծաթ և 9 բրոնզ:

«Շատ կցանկանայի, որ Ադրբեջանը շատ  ոսկե մեդալ նվաճի: Իմ մրցակիցը շատ ուժեղ էր, սակայն ես ճիշտ մարտավարություն ընտրեցի: Ես շատ ուրախ եմ, որովհետև  լավ պայքարեցի, ուրախ եմ, որ ադրբեջանական ժողովուրդը կարող է կրկին հպարտանալ»,-ասել է Եվրոպական խաղերի հաղթող Հաջի Ալիևը:


Create Account



Log In Your Account